Հայաստանը ներկայացնող երգիչ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի սան Սուրեն Առուստամյանն այսօր ելույթ կունենա Յուրմալայի «Նոր ալիք» 11-րդ միջազգային երաժշտական մրցույթում:
Այսօր մրցույթում երաժիշտ-կատարողը կկատարի Անդրեի «Իմ սերը քեզ» երգը` նոր գործիքավորմամբ, իսկ երեկ` հուլիսի 25-ին, «Նոր ալիքի» մրցույթային առաջին օրը ներկայացել է Էրիկ Քլեփթոնի Change The World կատարմամբ` արժանանալով ժյուրիի անդամների (Լեոնիդ Ագուտին, Իգոր Կրուտոյ, Իգոր Նիկոլաև, Ռայմոնդ Պաուլս )10 ու 11 գնահատականներին ու գրավելով 8-րդ հորիզոնականը 92 միավորով:
Երեկ մրցույթի բոլոր մասնակիցները, որոնք ներկայացում են Ռուսաստանը, Ղրղզըստանը, Ֆինլանդիան, Իտալիան, Բելառուսը, Նիգերիան, Չինաստանը, Իսրայելը, Ուկրաինան, Լիտվան, Լատվիան, Ղազախստանը, հանդես են եկել համաշխարհային հիթերի կատարմամբ:
Մրցույթի պատվավոր եռյակում են Ուկրաինայի, Իտալիայի և Լատվիայի ներկայացուցիչները:
«Նոր ալիք»-ումՀայաստանը ներկայացրել են երգիչներ Էմմին, Ռազմիկ Ամյանը, Մհերը, Սոնա Շահգելդյանը, Էրիկը:











































