Հուլիսի 25-ին, ժամը 21.30-ի սահմաններում, «Միցուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենան Վարդենիս-Մեծ Մասրիկ ճանապարհի 3-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել Մասրիկ գետը:
Պատահարի հետևանքով վարորդը և ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ կատարվում է քննություն:








































