Ռուսական Rosbalt գործակալության փոխանցմամբ՝ Իսրայելի պաշտպանության նախարար Էհուդ Բարաքն Արևմուտքի երկրներին կոչ է արել շուտափույթ Իրանի նկատմամբ շուտափույթ գործուն պատժամիջոցներ սահմանել, որոնք կկանգնենցնեն այդ երկրի միջուկային ծրագիրը.
«Եթե Թեհրանին հաջողվի հատել միջուկային զենքի ստեղծման շեմը, ապա նրան արդեն բավական դժվար կլինի դիմակայելը: Իրանի կողմից միջուկային սպառնալիքի աճի հետ մեկտեղ խնդիրը դառնում է ավելի բարդ ու խճճված՝ պահանջելով մարդկային ու ֆինանսական բարձր արժեքներ դրա լուծման համար: Մեզանից, հիրավի, պահանջվում է ընդունել ճակատագրական որոշումներ, որոնք առնչվում են մեր երկրի անվտանգությանը: Մեզ նետվել է ամենավտանգավոր մարտահրավերը»:






































