Սիրիային հարևան երկու երկրների դեսպանները հուլիսի 25-ին թողել են ծառայությունը Բաշար Ասադի մոտ: Այն մասին, որ դիվանագետ-ամուսիններ Լամիա Հարիրին և Աբդ-էլ Լատիֆ Ալ-Դոնագը ապստամբների կողմն են անցել,հայտարարել է Սպիտակ տունը:
«Մենք կարող ենք հաստատել Սիրիայի երկու դեսպանների դասալքությունը Միացյալ Աարաբական Էմիրաթներում և Քաթարում»,- նշվում է Սպիտակ տան հայտարարության մեջ:
Սիրիական ԱԳՆ-ում չեն մեկնաբանել ընտանեկան զույգի դավաճանությունը: Բացի այդ, լրագրողներին հաջողվել էր հարցազրույց վերցնել դիվանագետների հարազատներից մեկից: Նրա խոսքերով, Ալ-Դաբբագը երկար ժամանակ է ինչ մատածում էր փախուստի մասին, սակայն սպասում էր հարմար պահի:
Ամուսիններ Լամիա Հարիրին և Աբդ-էլ Լատիֆ Ալ-Դոնագը առաջին դիվանագետները չեն, որոնք գերադասել են դադարեցնել աշխատանքը Բաշար Ասադի մոտ:








































