ԱՄՆ-ի Պաշտպանության նախարարությունը հայտարարել է Քուվեյթին «Պետրիոտ» տոսակի հակաօդային պաշտպանության միջոցներ վաճառելու մտադրության մասին: Ամերիկյան կողմն ակնկալում է գործարքից ստանալ ոչ պակաս, քան 4,2 մլրդ դոլար:
France 24-ի տեղեկացմամբ` Քուվեյթի կառավարությունն ակնկալում է զենքի միջոցով երկրի օդային տարածքը պաշտպանել Իրանի հնարավոր հարձակումից:
Համաձայն պայմանագրի` Քուվեյթը կստանա 60 զենիթային հրթիռ, 20 գործարկման սարքավորում, օդային տարածքի վերահսկման 4 ռադար, ուսուցողական ծրագրեր , ինչպես նաև պահեստամասեր:Այս մասին պաշտոնապես հայտարարվել է 2012-ի հուլիսի 20-ին:
1992-ից Քուվեյթը «Պետրիոտ» տեսակի զենք ունի: Այդ ժամանակից ի վեր երկիրը գնել է ոչ պակաս, քան 350 նման հրթիռ:









































