Հյուսիսային Կորեան 12 տարվա մեջ առաջին անգամ քարոզչական թռուցիկներ է ուղարկել Հարավային Կորեա: Ինչպես հաղորդում է Agence France-Presse-ը, այս մասին հայտարարել է Հարավային Կորեայի Պաշտպանության նախարարությունը:
Սեուլի քննադատությամբʽ թռուցիկներն ուղարկվել են Կորեաների միջև սահմանից՝ օդապարիկներով: Դրանցում Հարավային Կորեայի նախագահ Լի Մեն Բակը մեղադրվում է մասնավորապես Կիմ Չեն Իրի և Կիմ Իր Սենի արձանները ոչնչացնելու նպատակով դավադրության մեջ: Ավելի վաղ Պխենյանը հայտարարել էր, որ ձերբակալվել են ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի կողմից ուղարկված մի քանի «ահաբեկիչներ », որոնք պետք է ոչնչացնեին առաջնորդներին նվիրված հուշարձանները:
Բացի այդ, թռուցիկներում քննադատվել է Հարավային Կորեայում պխենյանամետ ակտիվիստի ձերբակալությունը: Կորեաների միավորման դաշինքի փոխնախագահ Նո Սու Հվին ձերբակալվել էր 2012թ. հուլիսինʽ Հյուսիսային Կորեա անօրինական մուտք գործելու համար:
Ընդհանուր առմամբ, հուլիսի 21-ից հարավկորեացի զինվորները հավաքել են 16 հազար թռուցիկ: Korea Times-ի հաղորդմամբ՝ եղել է թռուցիկների 10 տարբերակ:
2000թ. Հյուսիսային և Հարավային Կորեաները համաձայնության եկան դադարեցնել սահմանամերձ շրջանների քաղաքացիների վրա հոգեբանական ադեցությունը: 2004թ. երկու երկրներն էլ անջատեցին սահմանների բարձրախոսերը: Սակայն 2010թ. վերջին Հյուսիսային Կորեան կրակ բացեց հարավկորեական կղզու վրա՝ սպանելով 4 մարդ, ինչից հետո Սեուլը վերսկսեց քարոզչությունը: Մեկ տարի անց օդապարիկներով թռուցիկների տարարածումը դադարեցվեց, սակայն Հարավային Կորեայի ակտիվիստները շարունակում էին զբաղվել քարոզչությամբ:











































