Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Վանո Մերաբիշվիլին երեկ հայտարարել է, որ հուլիսի 25-ից սկսած՝ Վրաստանում մեկնարկել է գործազուրկների հաշվառման գործընթացը: Այդ նպատակով Մերաբիշվիլին երեկ հանդիպել է Զբաղվածության նախարար Պաատա Տրապաիձեի և աշխատանքի տեղավորման գործակալների հետ: Մերաբիշվիլին մասնակցել է գործազուրկների կողմից համապատասխան փաստաթղթղերի լրացմանը:
Նա հայտարարել է, որ գրանցման նպատակն է պարզել, թե որ մասնագիտության, տարիքի ու աշխարհագրական դիրքի մարդկանց համար է աշխատանք գտնելը ամենադժվարը: Մերաբիշվիլին հավելել է, որ գործազուրկների ու գործատուների հաշվառման արդյունքում կստեղծվի էլեկտրոնային միասնական բազա, որում նշված կլինեն բոլոր գրանցվածների էլեկտրոնային հասցեները, որոնց միջոցով էլ նրանք ավտոմատ կստանան նոր աշխատատեղերի բացման մասին տեղեկատվությունը: Փաստորեն, այդ բազան գործատուների ու գործազուրկների միջև կծառայի որպես յուրօրինակ բազա, ինչը կնպաստի երկրում առկա գործազրկության խնդրի լուծմանը:










































