Հուլիսի 18-ին Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանը նշանակվել է Հանրապետական կուսակցության Արաբկիրի խորհրդի նախագահ:
«ժողովուրդ»-ը տեղեկացավ որ այդ օրը ՀՀԿ փոխնախագահ Ռուբեն Թադևոսյանը, կուսակցության խորհրդի անդամ, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն Արաբկիր Իամայնքում հիրավիրել են կուսակցության խորհրդի նիստ և Անտոնյանին կարգել Արաբկիրի պատասխանատու: Արդյոք այդ որոշման հետևում կանգնած չէ՞ Տարոն Մարգարյանը, որը Հրայր Անտոնյանի ընկերն է:
«ժողովուրդ»-ի այս հարցին Անտոնյանը պատասխանեց. «Դա եղել է կուսակցության որոշումը»: Հիշեցնենք, որ ՀՀԿ Արաբկիրի կառույցի վերջին հաջողված ղեկավարը եղել է նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանը»:










































