«Բարգավաճ Հայաստան» կուսակցության փոխնախարարների ու փոխմարզպետերի պաշտոնազրկման գործընթացը հետաձգվել է մինչև սեպտեմբեր:
«ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ նման որոշում կայացնելու անհրաժեշտություն է առաջացել՝ հաշվի առնելով նաև արձակուրդային օրերը, քանի որ մի շարք պաշտոնյաներ, այդ թվում և ԲՀԿ-ական փոխմարզպետերն ու փոխնախարարները, արձակուրդի մեջ են, և իրավական առումով անհնար է նրանց ազատել:
Բացի այդ, նպատակ կա մի շարք նախարարություններում կրճատել կամ հակառակը՝ ավելացնել փոխնախարարների պորտֆելները: Ըստ մեր տեղեկությունների՝ ԲՀԿ-ականների պաշտոններից 4 փոխնախարարի և 5 փոխմարզպետի աթոռները բաժին կհասնեն «Օրինաց երկիր» կուսակցությանը, իսկ մնացածը՝ Հանրապետականներին»:











































