Friday, 17 05 2024
Եթե Բագրատ Սրբազանն անձամբ ինձ հանդիպելու առաջարկ անի և օրակարգ ասի, կմտածեմ․ Թունյան
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպման առաջարկ չի եղել, ՔՊ-ն նման օրակարգ չունի․ Խանդանյան
«Կասկադ»-ի ամբողջական կառուցումը` ֆրանսիացի հեղինակավոր ճարտարապետի պատկերացմամբ. քաղաքապետ Ավինյանը հանդիպել է Ժան-Միշել Վիլմոտի հետ
19:40
Տեխասում մոլեգնող փոթորիկը 4 մարդու կյանք է խլել
Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավորության սկզբունքով. ՊՆ
19:20
Իսպանիան Իսրայելի համար զենք տեղափոխող նավերին թույլ չի տա մտնել իր նավահանգիստներ
Ուղիղ․ Բագրատ Սրբազանն ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցու բակում
19:05
Հռոմի պապը մտադիր է 2025 թվականին Թուրքիայում մասնակցել Նիկեայի 1-ին տիեզերական ժողովի 1700-ամյակին
19:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
18:50
Պատերազմի 2 տարվա ընթացքում առաջին անգամ ոչ մի բրիգադ չի բողոքում արկերի պակասից. Զելենսկի
18:40
Շոյգուին երկար ժամանակ թույլ չեն տվել մուտք գործել Չինաստանի խորհրդարան
Էրդողանը վերլուծաբանին նշանակել է փոխարտգործնախարար
Թուրքիայի ներքին գործերի նախարարը հանդիպել է Թուրքիայում Պաղեստինի դեսպանի հետ
Ադրբեջանը ծրագրում է վերսկսել Իրանում իր դեսպանատան աշխատանքները
Վրաստանը աջակցություն ստացե՞լ է Թուրքիայից
17:50
Մոլդովայում ԵՄ-ին անդամակցության շուրջ հանրաքվեն կանցկացվի հոկտեմբերի 20-ին
17:40
ԱՄՆ զինվորականները սկսել են ժամանակավոր նավամատույցով օգնություն մատակարարել Գազայի հատված
17:30
ԱՄն Ներկայացուցիչների պալատն օրինագիծ է ընդունել Իսրայելին զենքի անխափան մատակարարման մասին
17:27
Աստղիկ Մանրիկյան. Հայէկոնոմբանկը միջազգային կառույցների հետ իրագործել է մոտ 120 հաջողված ծրագիր՝ ներգրավելով մոտ 640 մլն $-ին համարժեք միջոցներ
Թուրքիայի և Վրաստանի միջև ստորագրվել է էներգետիկայի ոլորտում համագործակցության փոխըմբռնման հուշագիր
17:10
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել ՌԴ-ի նկատմամբ՝ ԿԺԴՀ-ից զենք մատակարարելու համար
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Թուրքիայի փոխնախագահն ընդունել է Կանադայի արտաքին գործերի նախարարին
Ապրիլին 614 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում
Այսպես խոսեց Էրդողանը
16:24
«Ֆիցոն կյանքի ու մահվան միջև է». Օրբան
Հայաստանից ոչ մի սանտիմետր չի զիջվում, հետևաբար սահմանադրականության խնդիր չի ծագում
Կասեցվել է հացի արտադրամասի արտադրական գործունեությունը
Շարժումը գնում է ճահճացման․ առաջնորդ հռչակելուց հետո ավելի է թուլանալու
15:50
Սի Ծինփինը հայտարարել է աշխարհում անվտանգության նոր կառույց ստեղծելու անհրաժեշտության մասին

Միջազգային հանրությունը չի մոռացել Մարտի 1-ը. այն տեռոր էր պետության դեմ

 «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:

  -Պարո´ն Սաքունց, հուլիսի 16-17-ին Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեն ավարտեց Հայաստանի երրորդ պարբերական զեկույցի ուսումնասիրությունը: Նշվում է, որ կոմիտեի և պետության պատվիրակության երկխոսության մեջ գրանցվում է առաջխաղացում: Սա, ըստ Ձեզ, անկե՞ղծ գնահատական էր:

 -Սկսենք նրանից, որ քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրով պետության ստանձնած պարտավորությունների կատարման վիճակը լսվում է Մարդու իրավունքների կոմիտեում: Այսինքն՝ մարդու իրավունքների կոմիտեն հանդիսանում է այն մարմինը, որտեղ այդ դաշնագրով վերցրած պարտավորությունների կատարման քայլերի մասին պետությունը ներկայացնում է հաշվետվություն: Հայաստանի իշխանությունները ներկայացրին՝ ինչ են արել օրենսդրության բարեփոխման տեսակետից: Կոմիտեի հարցադրումները բավական լայն սպեկտոր էին կազմում: Ուշադրության կենտրոնում գտվող հարցերից էր Մարտի մեկը, ընդ որում՝ մեկը  արտակարգ դրության հետ կապված հարցն էր և հատկապես արտակարգ դրության ժամանակ լրատվական միջոցների գործունեության կասեցման մասին էր, երկրորդը վերաբերում էր Մարտի մեկի հետ  կապված իրադարձություններին, հատկապես ոստիկանության կողմից ուժի անհամաչափ գործադրման ուղղությամբ քննության իրականացմանը, և երրորդը՝ տասը սպանվածների մեղավորների բացահայտման ուղղությամբ: Այս երեք կարևոր հարցերին մեր պետության ներկայացուցիչները տվեցին շատ ընդհանրական պատասխաններ. նախ, որ այս տասը սպանվածների վերաբերյալ քննություն են իրականացվել, սակայն հնարավոր չի եղել պարզել՝սպանվածներին ով է  կրակել, իսկ ոստիկանության հետ կապված հարցերին, որքան էլ զարմանալի է, ասացին, որ  4 ոստիկանի դեմ է քրեական գործ հարուցվել, հետո համաներում է կիրառվել, և նրանց ազատել են: Բայց դուրս մնացին  զանգվածային բռնությունների հարցը, արտակարգ դրության իրավական ռեժիմի օրինականության հարցը: Մեր իշխանությունը պատասխանում է, որ այս տարի ընդունվեց արտակարգ դրության մասին օրենքը, իսկ կոմիտեի հարցադրմանը՝  թե այն ժամանակ, երբ արտակարգ դրություն մտցվեց, զանգվածային լրատվամիջոցների գործունեության դադարեցումը ինչո՞վ են բացատրում, մեր իշխանությունը դրան չանդրադարձավ: Սա ցույց տվեց, որ առաջին հերթին մեր իշխանությունները շատ անպատրաստ էին այդ հարցերին պատասխանել, երկրորդ՝ խուսափողական  էր, երրորդ՝ շատ ընդհանրական էր: Այսինքն՝ կարծես թե փչացած հեռախոսի տարբերակը լիներ. իրենք այն պատասխաններն էին տալիս, որոնցով պետությունը ուզում է լավ տեսքով երևալ, բայց լավ կերպով երևալու ռեսուրսներ և իրավիճակ չկային: Դրա համար պատասխաններն ադեկվատ չէին այդ հարցերին, թաքցնելու միտում կար: Իհարկե, կոմիտեն կարևորեց, որ, այնուամենայնիվ, Հայաստանի իշխանությունները կամք են դրսևորում, փորձ են անում պատասխանել, բայց  առանձին փորձագետներ ասում էին, որ շատ վատ պատասխաններ տրվեցին: Հետաքրքիր էր իշխանությունների ներկայացուցիչներից մեկի գնահատականը, որ  Մարտի մեկը ոչ թե օրինաչափություն էր Հայաստանի պատմության մեջ, այլ  բացառություն էր, որի հետևանքները մինչ այժմ կրում ենք: Սա կարևոր խոստովանություն էր: Ընդ որում՝ պատվիրակության անդամների կողմից ցանկացած պատասխան ոչ թե պատվիրակության անդամի անձնական տեսակետն էր, այլ Հայաստանի իշխանության պաշտոնական տեսակետն է, և ակնհայտ է, որ այդ տեսակետները, որոնք ներկայացվում էին կոմիտեին, առնվազն նախագահականի հետ համաձայնեցված էին:

 -Կոմիտեն հատուկ ուշադրություն է դարձրել Հայաստանի ԼԳԲՏ համայնքի նկատմամբ պետության վերաբերմունքի հիմնախնդրին՝ այն, որ մեզանում  տեսակետ կա, որ ԼԳԲՏ անձինք սպառնալիք են ազգային անվտանգությանը: Ի վերջո, ի՞նչ կարծիք էին արտահայտում մեր պաշտոնյաները խնդրի կապակցությամբ, և որքանո՞վ էր կոմիտեն տեղեկացված վերջին ամիսներին Հայաստանում ԼԳԲՏ համայնքի նկատմամբ ցուցաբերած անհանդուրժողականությունից:

 -Միանշանակ կարող եմ ասել, որ Հայաստանի իշխանությունները որևէ հիմնավոր պատասխան այդ բարձրացված հարցի վերաբերյալ չկարողացան ներկայացնել, այլ ընդամենը նշեցին, որ Հայաստանը միացել է մի քանի միջազգային փաստաթղթերի, որտեղ, ըստ սեռային կողմնորոշման, մարդկանց իրավունքները ճանաչում է, բայց ազգային օրենսդրության մեջ դրանց ներդրման հարցով, ըստ էության, որևէ փաստարկ չունեին ներկայացնելու, և բավական սուր դրվեց  սեռային կողմնորոշման մարդկանց նկատմամբ խտրականության դրսևորման դեպքերի նկատմամբ ոչ պատշաճ քննություն կատարելու հարցը:

 -Անդրադարձ կար նաև դատական իշխանությանը, ըստ որի՝ Հայաստանում դատական իշխանությունն անմիջականորեն կախված է գործադիր իշխանությունից:

 -Հայաստանի դատական իշխանության հետ կապված՝ կոմիտեն ուղղակի խայտառակ բնույթի հարցեր բարձրացրեց: Ոչ միայն դատական իշխանության  կախվածությունը գործադիր իշխանությունից, այլ նաև կոմիտեի անդամի կողմից ուղղակիորեն հարց բարձրացվեց, որ առանձին գործեր ունեն իրենց գները, թե որ գործի համար ինչքան են վերցնում: Բնականաբար, մեր իշխանությունները որևէ կերպ չհերքեցին և չէին էլ կարող հերքել, այլ ուղղակի նշեցին, որ վերջերս դատաիրավական համակարգում բարեփոխումների ծրագիր է ընդունվել 2012-16 թթ. համար: Ինձ մտահոգեց, որ երբ կոմիտեն բարձրացնում է հարց, չի ասվում, որ մենք ունեցել ենք սխալներ և այդ սխալների հետ կապված նաև այս քայլերն ենք անում: Պետությունն ավելի շատ ներկայացնում էր՝ ինչ քայլեր է նախատեսում անել, ոչ թե ինչ էր արվել, այլ ինչ է պատրաստվում անել: Երբ խոսքը  գնում է արտակարգ դրության մասին, չի ասվում, որ արտակարգ դրության մասին այդ հրամանագիրն ապօրինի, հակասահմանադրական էր, ասվում է՝ նոր ընդունեցինք արտակարգ դրության մասին օրենք: Եթե պետությունն ասում է, որ միացել է սեռական փոքրամասնությունների հետ կապված շատ փաստաթղթերի, բայց հասարակությունը իրազեկ չէ, թե մեր իշխանություններն ինչին են միացել, ստացվում է, որ այստեղ երկակի քաղաքականության մասին է խոսքը: Այսինքն՝ եթե դու մի ձեռքով ասում ես միջազգային  հանրությանը, որ այ´ո համաձայն եմ այդ նորմին և որևէ խնդիր չեմ տեսնում միանալու և ընդունելու այդ սկզբունքները, բայց  հանրությանը երկրի ներսում չես ասում այդ մասին, ապա դուրս է գալիս, որ երկրի ներսում մեկ այլ վարքագիծ ունես, իսկ միջազգային ատյանների մոտ մեկ այլ վարքագիծ:  Սա երկակի քաղաքականության մասին է խոսում, որը, կարծում եմ, կոմիտեի անդամները շատ լավ գիտակցում են:

 -Պարո´ն Սաքունց, մարտի մեկի թեմայի շուրջ զրույցները, մտահոգությունները կարծես գնալով մարում են, հնարավո՞ր է, որ թեման փակվի  ընդհանրապես:

 -Հայաստանի իշխանությունները Մարդու իրավունքների կոմիտեում օրը ցերեկով  հայտնեցին, որ Մարտի մեկի դեպքերի հետ կապված քննությունը շարունակվում է: Այսինքն՝ իրենք պաշտոնապես հայտարարել են, որ այդ թեման փակված չէ: Սա շատ կարևոր է, բայց մինչև Մարտի մեկի պատասխանատուները չբացահայտվեն, և իրավական քաղաքական գնահատական չտրվի, Հայաստանը մշապես մնալու է լուրջ ճգնաժամի մեջ:  Իսկ անմիջական մեղավորը Ռոբերտ Քոչարյանն է՝ որպես այդ ժամանակ նախագահի լիազորություններն ունեցող անձ և արտակարգ դրության մասին հրամագիրը ստորագրած անձ, և նաև իր իշխանության մաս կազմած բոլոր քաղաքական ուժերն անմիջականորեն պատասխանատվություն են կրում Մարտի մեկի համար: Բնականաբար, քաղաքական իրավիճակի փոփոխման արդյունքում կարող ենք հնարավոր համարել Մարտի մեկի ամբողջ իրադարձությանը իրավական գանահատական տալը: Դրանց իրավական գնահատական տալով՝ հնարավոր է քաղաքական իշխանությունը իրապես փոփոխվի: Հաջորդ հարցը՝ քաղաքական ընդդիմությունը,  որը Մարտի մեկի անմիջականորեն տուժածն է եղել, եթե  հետևողական չլինի քաղաքական փոփոխությանը, հետևաբար, մենք երաշխիք չենք ունենա: Հաջորդ՝  եթե հասարակությունը ինքն էլ հետամուտ չլինի իշխանափոխության  և ընդհանրսպես պատասխանատվության ենթարկելու առումով, մենք նորից որևէ քաղաքականության մասին չենք կարող խոսել: Հստակ կարող եմ ասել՝  միջազգային հանրությունը չի մոռացել  Մարտի մեկը, անցել է չորս տարի, և Մարդու իրավունքների կոմիտեն այդ հարցը դնում է, Եվրոմիությունը, Եվրոխորհուրդը այդ հարցը դնում են: ՀՀ ներսում Մարտի մեկի թեման դեռևս պատշաճ չի գիտակցվում, որ դա տեռոր է պետության դեմ: Կատարվեց պետության յուրացում մի խմբի կողմից, և եթե այդ խմբի կողմից առանձին հատվածներ փորձում են իրենց այդ յուրացումը շարունակել, ապա դա աղետ է երկրի համար; Քոչարյանի ավանտյուրան և  այդ ավանտյուրայի բոլոր աջակցողները ուղղակի պատասխանատվություն ունեն ՀՀ առջև, ՀՀ քաղաքացիների առջև: Մարտի մեկը ոչ միայն տասը զոհերի մասին է (ամեն մարդու կյանքը թանկ է),  այլև Մարտի մեկը ցույց տվեց, որ պետական իշխանական բոլոր ռեսունսերը ինչպես կարելի է յուրացնել և օգտագործել այդ լիզորությունը ունեցող մարդկանց, քաղաքացիների նկատմամբ: Բռնապետությունը շարունակվում է: Մենք ապրում ենք Մարտի մեկի շրջանակներում, քանի դեռ գնահատական չի տրվել: Պերուի նախկին նախագահ Ալբերտո Ֆուխիմորիին Պերուի սահմանադրական դատարանը մեղավոր ճանաչեց մարդու իրավունքների խախտման համար, և նրա նկատմամբ քրեական գործ հարուցեցին: Մեզ պետք է նման նախադեպ: Մեր սահմանադրական դատարանն ուղղակի մասնակցում  է պետության բռնազավթմանը, և ամբողջ դատական իշխանությունն է մասնակցում դրան, և քաղաքական ուժերը, որոնք Մարտի մեկի հարցը չեն բարձրացնում, նրանք էլ են մասնակցում բռնազավթմանը: Մարտի մեկը Հայաստանում այս քսան տարվա իշխանության բովանդակության, քաղաքական փիլիսոփայության, քաղաքական գործընթացների խտացումը  հանդիսացավ, և դա լուրջ մարտահրավեր է մեր պետությանը, և դրան իրավական գնահատական չտալը նշանակում է  պետության վերջն է, պետության կազմաքանդումը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում