Friday, 17 05 2024
Վրաստանում ռուս-թուրքական սիներգիա՞
102-րդ ռազմաբազան մնացուկ է, որն այլևս անելիք չունի. պետք է վերադառնան տուն
Ճգնաժամ է ՌԴ ամբողջ հայ համայնքում. դրան հասցրել են գործարարները
Գերմանիայի Բունդեսթագից Հայաստան պատվիրակություն կայցելի
ՀՀ և Ավստրիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ
21:20
Հունգարիայում ԵՄ-ին առաջարկել են Վրաստանից օրինակ վերցնել օտարերկրյա գործակալների մասին օրենքի հարցում
21:10
Սլովակիայի վարչապետը ևս մեկ վիրահատության է ենթարկվել
Ֆրանսիայի կարեւոր առաջադրանքն ու որոշումը Կովկասում
Պաշտպանության նախարարը հետևել է ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների գործնական փուլի ընթացքին
Փրկարարները Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղում ճանապարհը փակած բեռնատար են քարշակել
Ընդհարումների վտանգ կա. ատելության հռետորաբանությունը կարող է խոսքից վերածվել գործի
20:20
Rocket Line թվային ապառիկը՝ արդեն 60 ամսով․ Idram և IDBank
Եթե Բագրատ Սրբազանն անձամբ ինձ հանդիպելու առաջարկ անի և օրակարգ ասի, կմտածեմ․ Թունյան
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպման առաջարկ չի եղել, ՔՊ-ն նման օրակարգ չունի․ Խանդանյան
«Կասկադ»-ի ամբողջական կառուցումը` ֆրանսիացի հեղինակավոր ճարտարապետի պատկերացմամբ. քաղաքապետ Ավինյանը հանդիպել է Ժան-Միշել Վիլմոտի հետ
19:40
Տեխասում մոլեգնող փոթորիկը 4 մարդու կյանք է խլել
Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավորության սկզբունքով. ՊՆ
19:20
Իսպանիան Իսրայելի համար զենք տեղափոխող նավերին թույլ չի տա մտնել իր նավահանգիստներ
Ուղիղ․ Բագրատ Սրբազանն ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցու բակում
19:05
Հռոմի պապը մտադիր է 2025 թվականին Թուրքիայում մասնակցել Նիկեայի 1-ին տիեզերական ժողովի 1700-ամյակին
19:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
18:50
Պատերազմի 2 տարվա ընթացքում առաջին անգամ ոչ մի բրիգադ չի բողոքում արկերի պակասից. Զելենսկի
18:40
Շոյգուին երկար ժամանակ թույլ չեն տվել մուտք գործել Չինաստանի խորհրդարան
Էրդողանը վերլուծաբանին նշանակել է փոխարտգործնախարար
Թուրքիայի ներքին գործերի նախարարը հանդիպել է Թուրքիայում Պաղեստինի դեսպանի հետ
Ադրբեջանը ծրագրում է վերսկսել Իրանում իր դեսպանատան աշխատանքները
Վրաստանը աջակցություն ստացե՞լ է Թուրքիայից
17:50
Մոլդովայում ԵՄ-ին անդամակցության շուրջ հանրաքվեն կանցկացվի հոկտեմբերի 20-ին
17:40
ԱՄՆ զինվորականները սկսել են ժամանակավոր նավամատույցով օգնություն մատակարարել Գազայի հատված
17:30
ԱՄն Ներկայացուցիչների պալատն օրինագիծ է ընդունել Իսրայելին զենքի անխափան մատակարարման մասին

Կարող է Հովիկ Աբրահամյանը միջնորդ է Գագիկ Ծառուկյանի և Սերժ Սարգսյանի միջև

Այն, որ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին իշխանությունները թույլ չեն տա մասնակցել սեպտեմբերին կայանալիք քաղաքապետի ընտրություններին, արդեն հաստատվում է: Վարդան Ղուկասյանն օրերս «հրաժարվեց» ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի ղեկավարի պաշտոնից: Սա Վարդան Ղուկասյանին «պատժելու» առաջին քայլն է, երկրորդ քայլով արդեն իշխանությունները նրան կզրկեն քաղաքապետի պաշտոնից: Իսկ երկարամյա քաղաքապետին պատժելու պատճառն, ամենայն հավանականությամբ, այն է, որ խորհրդարանական ընտրություններին Վարդան Ղուկասյանը չի արդարացրել իրեն, արդյունքում՝ Գյումրիում ՀՀԿ-ն պարտվեց ԲՀԿ-ին: Եթե չլիներ այս պարտությունը, դժվար թե իշխանությունները նկատեին Վարդան Ղուկասյանի վատ աշխատանքը, ինչի արդյունքում գյումրեցիների դժգոհությունը տարեցտարի ավելացավ:

Գյումրիում ընթացող քաղաքական գործընթացների մասին «Առաջին լրատվական»-ը զրուցեց գյումրեցի քաղաքագետ Գագիկ Համբարյանի հետ:

– Պարոն Համբարյան, Վարդան Ղուկասյանին  խաղից  հանելով՝ արդյոք իշխանությունները մտադի՞ր են Գյումրին զիջել ԲՀԿ-ին, թե՞ սա պարզապես խաղ է:

– Դեռ մայիսին ես արձանագրել էի, որ Գյումրիում Հանրապետական կուսակցությունը կրել էր պարտություն: Կոնկրետ Գյումրիում ՀՀԿ-ն ստացել էր 25 տոկոս ձայն: Այսինքն՝ ընտրողների 75 տոկոսը քվեարկել էր Հանրապետական կուսակցության դեմ: Գործող իշխանությունները, որոնք ՀՀԿ-ն են ներկայացնում, պետք է շատ ուշադիր հետևեին, թե ինչն էր պատճառը, որ ՀՀԿ-ն նման արդյունք ստացավ: Ես կանխատեսել էի, որ պետք է անպայման տեղի ունենան փոփոխություններ Շիրակի մարզում: Թե Հանրապետական կուսակցությունն ում կզիջի քաղաքապետի իր պորտֆելը, ես դա չեմ կարող այսօր ասել: Այսօրվա դրությամբ կուսակցությունը որևէ պաշտոնական հայտարարություն չի արել, թե ում է պաշտպանելու քաղաքապետի ընտրությունների ժամանակ: Այն, որ ԲՀԿ ներկայացուցիչն է առաջադրվել, դա պարզից էլ պարզ պետք է լիներ, որովհետև կոնկրետ Գյումրի քաղաքում ԲՀԿ-ն շատ հզոր դիրքեր ունի: Դա պայմանավորված է թե° ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանով, թե ° Մանկավարժական ինստիտուտի ռեկտոր Վարդևան Գրիգորյանով, թե° ձեռներեց պատգամավոր Սամվել Բալասանյանով: Նրանք բոլորն էլ իրենց դիրքերն ունեն այդ քաղաքում: Եթե այդ պարագայում Սերժ Սարգսյանը գտել է, որ կարելի է իշխանությունը քաղաքում զիջել ԲՀԿ-ին, որպեսզի ԲՀԿ-ական թեկնածուն ցույց տա, որ կարող է հաջողության հասնել, դա ողջունելի է: Քանի որ Գյումրիի քաղաքապետը, չակերտավոր ասած, իր դիմումի հիման վրա ազատվեց ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի ղեկավարի պաշտոնից, հիմք է տալիս ասելու, որ գործող իշխանությունները՝ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, դժգոհ են մնացել Ազգային ժողովի ընտրությունների արդյունքներից: Այնպես որ, այս արդյունքները սպասելի էին: Բայց պետք էր այս արդյունքները ստացվեին ոչ թե հիմա, այլ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից առաջ, ԱԺ ընտրություններից հետո, որպեսզի նա լավ պատկերացներ, թե որտեղ է սխալվել և ինչի համար է չակերտավոր պատժվում: Թե չէ հիմա այնպիսի տպավորություն է, այնպիսի կարծիք կա, որ սա քաղաքական հետապնդում է: Բայց իրականում ոչ մի քաղաքական հետապնդում չկա:

– Կարելի՞ է փաստել, որ այս քայլով ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի միջև գործարք է կնքվում, նման միտումներ նկատվո՞ւմ են:

– ԲՀԿ-ն Շիրակի մարզում ունի շատ մեծ ձայներ: Եվ այս պարագայում, չնայած որ ԲՀԿ-ն կոալիցիայի անդամ չէ, գործող իշխանությունները՝ ՀՀԿ գլխավորությամբ,  կցանկանային, որպեսզի կոնկրետ Գյումրիի քաղաքապետի ընտրությունների ժամանակ սատարեին ԲՀԿ-ական այն թեկնածուին, որն իրենց ձեռնտու է: Հնարավոր չէ, որ նույն ՀՀԿ-ն, որն ԱԺ ընտրություններին ստանում է 25 տոկոս ձայն, քաղաքապետի ընտրություններին ակնկալի 55-60 տոկոս ձայն: Էդպիսի բան չկա: Դրա համար գործող իշխանությունները շատ խելացի են գտնվել՝ համագործակցելով այն ուժի հետ, որն այդ տարածաշրջանում ունի առաջատար դիրքեր:

– Իսկ ի՞նչ շանսեր կան, որ ՀՀԿ-ն, այնուամենայնիվ, պաշտոնապես կսատարի ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանի թեկնածությունը:

– Պաշտոնական տվյալներ մենք բացարձակ չունենք այդ խնդրի վերաբերյալ: Բայց եթե իրականությանը համապատասխանում է այն ինֆորմացիան, որ երեք օր առաջ նախագահական նստավայր է ժամանել ԲՀԿ պատգամավոր Սամել Բալասանյանը, իսկ այնտեղից դուրս գալուց հետո նոր միայն Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, որ իրենց թեկնածուն Սամվել Բալասանյանն է, ապա հավանականությունը մեծ է, որ Սամվել Բալասանյանի թեկնածությունը կպաշտպանվի Հանրապետական կուսակցության կողմից: Բայց քաղաքականությունը շատ բարդ երևույթ է, մինչև ընտրություններ բավական ժամանակ կա, և Հանրապետական կուսակցությունը կարող է հանկարծ առաջադրել իր սեփական թեկնածուին:

– Վարդան Ղուկասյանը հայտարարեց, որ անկախ կուսակցական որոշումից, ինքն առաջադրելու է իր թեկնածությունը, քանի որ երբեք էլ չի առաջնորդվել կուսակցական որոշումներով: Որքանո՞վ եք դա հնարավոր համարում և այդ դեպքում հաղթանակի ի՞նչ շանսեր կունենա նա:

– Շատ քիչ շանսեր կունենա պարոն Ղուկասյանը՝ որպես քաղաքացի կամ քաղաքապետ, եթե ՀՀԿ-ն չսատարի նրան: Ինքը բավականին երկար ժամանակ է՝ Հանրապետական կուսակցության շարքերում է և երբ ասում է՝ չի առաջնորդվել կուսակցական որոշումներով, չգիտեմ, թե դա ինչով է արտահայտվում: ՀՀԿ-ն վերջին 3 քաղաքապետի ընտրությունների ժամանակ սատարել է նրա թեկնածությունը:  Այնպես որ, եթե հանկարծ պարոն Ղուկասյանը ` որպես կուսակցական գործիչ, ընդդիմանա կուսակցական որոշումներին, ապա, ինչպես պարոն Շարմազանովն էր հայտարարել, կլինեն սահմանված պատիժներ՝ ըստ կուսակցության կանոնադրության:

– Այս գործընթացում կարծես ակտիվ դերակատարություն է ստանձնել Հովիկ Աբրահամյանը: Նա կարծես միջնորդի առաքելություն է իրականացնում ՀՀԿ-ԲՀԿ հարաբերություններում, նկատելի՞ է նրա այդ գործելաոճը կամ ինչո՞ւ հենց Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ Գյումրիում ընթացավ ՀՀԿ նիստը:

– Հովիկ Աբրահամյանը տարածքային կառավարման նախարար է եղել և շատ լավ ծանոթ է տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներին: Նա կուսակցության փոխնախագահն է և մարզային կառույցների աշխատանքը կոորդինացնելու պատասխանատուն: Ինչ վերաբերում է ԲՀԿ հետ հարաբերություններին, բոլորն էլ շատ լավ գիտեն, որ ինքը Գագիկ Ծառուկյանի խնամին է: Եվ այս պարագայում կարող է ինքը նաև միջնորդ է հանդիսանում Գագիկ Ծառուկյանի և Սերժ Սարգսյանի միջև: Դա ողջունելի է, միջնորդը պետք է շատ մեծ դիրք ունեցող մարդ լինի, որին պետք է վստահեն 2 կողմերը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում