«Առաջին լրատվական»-ի ընթերցողներին տեղեկացնում ենք, որ այսօր առավոտյան 09:20-ից սկսած DDoS հարձակման է ենթարկվել www.1in.am կայքէջը, որը շարունակվում է մինչև այս պահը: Մեր արտերկրի մասնագետներն արագ կարգավորել են կայքի անխափան աշխատանքը՝ միաժամանակ հայտնաբերելով, որ մինչև այս պահը DDoS հարձակումն իրականացրել են միաժամանակ 30.000 համակարգչից:
Հնարավոր է որոշ այցելուների մոտ ժամանակավոր խնդիրներ առաջանան կայքի հասանելիության հետ կապված. արդ` հայցում ենք Ձեր ներողամտությունը:
Մենք ենթադրում ենք, թե քաղաքական որ ճամբարից կարող է ուղղորդված և կազմակերպված լինել այս հարձակումը, այն որակում ենք ստորաքարշ և քստմնելի և հայտնում, որ բոլոր ջանքերը կգործադրենք այս հարձակման պատվիրատուներին գտնելու և պատասխանատվության ենթարկելու համար:








































