Business-Грузия-ի փոխանցմամբ՝ Վրաստանն ու Ասիական զարգացման բանկը կնքել են վարկային երկրորդ համաձայնագիրը՝ կայուն քաղաքային տրանսպորտի զարգացման ներդրումային նախագծի շրջանակներում:
Բանկի կողմից այն ստորագրել է Վրաստանում նրա ներկայացուցիչ Քեյթ Ջուլիանին, իսկ վրացական կողմից՝ Ֆինանսների նախարար Դմիտրի Գվինդաձեն: Այդ համաձայնագրի հիման վրա Վրաստանին հատկացվելու է 80 միլիոն դոլարի երկրաժամկետ ու արտոնյալ վարկ:
Նախագծի շրջանակներում նախատեսված է կառուցել Ռուսթավի-Թբիլիսի նոր ավտոմայրուղի և Արագվի գետի վրա կամուրջ: Այդ ենթակառույցների նախագծերի իրագործումը կնպաստի նոր աշխատատեղերի բացմանը:









































