Սիրիայում ՄԱԿ-ի 300 դիտորդների կեսն արդեն լքել է երկիրը, չնայած նրանց առաքելության լիազորությունների ժամկետը երկարացվել է,- հաղորդում է Agence France-Presse-ը:
«ՄԱԿ-ի 150 դիտորդներ երեքշաբթի երեկոյան և չորեքշաբթի լքել են Սիրիան և հետ չեն վերադառնա»,- գործակալությանը հայտնել է Դամասկոսում մնացած առաքելության անդամներից մեկը:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը անցյալ ուրբաթ միաձայն քվեարկեց Սիրիայում դիտորդների առաքելությունը ևս 30 օրով երկարաձգելու օգտին:










































