ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ՝ թուրք-սիրիական սահմանին ընկած բոլոր անցակետերը բաց են մնում փախստականների համար: Այս մասին այսօր հայտարարել է ՄԱԿ-ի՝ փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության մամլո քարտուղար Սիբիլլա Ուիլկսը.
«Թուրքիայի կառավարությունը հաստատել է, որ սահմանը բաց է լինելու: Սահմանային անցակետերը երկու ուղղությամբ չեն օգտագործվելու կոմերցիոն նպատակներով»: Սրանից առաջ Թուրքիայի մաքսային ծառայության ու առևտրի նախարար Հայաթի Յազըջըն հայտարարել է, որ Սիրիայի հետ սահմանին փակվել են բոլոր անցակետերը, ինչը պայմանավորված է Սիրիայում իրավիճակի սրումով:






































