Որոշելով միայնակ ճանապարհորդել` 11-ամյա բրիտանացի տղան առանց տոմսի և փաստաթղթերի Հռոմ թռչող օդանավ է սողոսկել մի ընտանիքի հետ: Այս մասին հաղորդում է Взгляд-ը:
«Մանչեսթեր» օդանավակայանի ղեկավարությունը հաստատում է, որ տղան անվտանգության ծառայության ստուգումն անցել է ուղևորների մի ընտանիքի հետ միասին: Նրան օդանավի սրահում նկատել են այն պահին, երբ ինքնաթիռն արդեն օդում էր, իսկ ուղևորները սկսել էին հետաքրքրություն ցուցաբերել միայնակ երեխայի նկատմամբ:
Նա փախչել էր տանից, ներկայում նրան վերադարձրել են ծնողներին: Օդանավակայանի մամլո քարտուղարը հայտարարել է, որ միջադեպից հետո որոշ աշխատակիցներ ժամանակավորապես հեռացվել են պաշտոններից:
Փաստի առթիվ հետաքննություն է սկսվել:









































