Հուլիսի 24-ին Լոս Անջելեսում կյանքի 76-րդ տարում մահացել է ամերիկացի հայտնի դերասան Չեդ Էվերեթը, որը նկարահանվել է ավելի քան 40 ֆիլմում ու սերիալում և հայտնի էր 1970-ականներին որպես «բժիշկ Ջո Գենոն»՝ «Բժշկական կենտրոն» հեռուստասերիալից,- հաղորդում է NEWSru Israel-ը:
Դերասանի դստեր խոսքով` մահվան պատճառ է դարձել թոքերի քաղցկեղը:
Չեդ Էվերեթը (իսկական անունը` Ռայմոն Լի Կրեմպթոն) ծնվել է 1936 թ. Ինդիանայում: Դպրոցից հետո նա մեկնում է Հոլիվուդ` գտնելու իր երջանկությունը: Իր առաջին դերերը նա ստացել է 1960 թ.: Բացի «Բժշկական կենտրոնից»` նկարահանվել է «Սիրո նավակ», «Նա գրել էր սպանություն», «Քասլ» սերիալներում:
Չնայած ծանր հիվանդությանը` կյանքի մինչև վերջին օրը եղել է նկարահանման հրապարակում:
Ամուսնացած էր դերասանուհի Շելբի Գրանտի հետ, որի հետ ապրել է 45 տարի:









































