Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր ԱՄՆ Կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողովը քննարկելու է համայն աշխարհում մամուլի ազատության սպառնալիքներին առնչվող հարցերը: Այս մասին հայտարարել է այդ հանձնաժողովի անդամ, կոնգրեսական Թոմ Լանտոսը:
Բանավեճերի կազմակերպիչների խոսքերով՝ ուշադրության կենտրոնում են լինելու Թուրքիայում, Ռուսաստանում և այլ երկրներում տիրող իրավիճակը, ներառյալ` Ադրբեջանում լրագրողներին հետապնդելը:
ԱՄՆ արտաքին քաղաքականության համար մամուլի ազատության նշանակության մասին պատմելու է մարդու իրավունքների և ժողովրդավարության հարցերով պետքարտուղարի օգնական Միշել Պոնսերը: Նրանից բացի, կոնգրեսականների հարցերին պատասխանելու են այնպիսի իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչները, ինչպիսիք են Freedom House-ը և Լրագրողների պաշտպանության կոմիտեն:










































