Monday, 20 05 2024
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները մեկնել են Կիրանց
13:10
Իրանում համազգային սուգ է հայտարարվել
13:01
Մոջտաբա Խամենեին Իրանի հոգևոր առաջնորդի հավանական թեկնածու. Politico
Իսկ գուցե Էբրահիմ Ռեիսին «խանգարու՞մ էր»
12:47
Իրանի ԱԳ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Ալի Բաղերին
Ալեն Սիմոնյանը ցավակցել է Իրանի ժողովրդին
Եթե արցախցիների ինտեգրման հարցը ճիշտ չլուծվի, կդառնան քաղաքական խնդիր. արդեն դառնում է
12:30
Իսրայելը կապ չունի Ռաիսիի մահվան հետ. Reuters
Ֆորսմաժորային իրավիճակ է տարածաշրջանում
12:15
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների 5- րդ փուլը
Լուրերի օրվա թողարկում 12:00
Բացահայտվել է Ոստան գյուղում տեղի ունեցած սպանության դեպքը. մեկ անձ կալանավորվել է
Նոր մարտահրավեր Հայաստանի համար. Իրանը «կսեղմի՞ ատամները»
11:45
Հնդկաստանի վարչապետը ցավակցել է Իրանին
Էս տարի ինչի՞ց ա ասֆալտի հետ կապված էսքան աննախադեպ խնդիրներ առաջացել՝ պատասխանն ունե՞նք. Ավինյան
Հայաստանի նախագահը ցավակցել է Իրանի կառավարությանն ու ժողովրդին
Ոնց հասկանում եմ՝ Նոր Հաճնում ջրագողություն ա տեղի ունենում՝ ինդուստրիալ ծավալների. Ավինյան
11:15
Շառլ Միշելը ցավակցել է Ռաիսիի ու Աբդոլլահիանի մահվան կապակցությամբ
11:13
Իրանի նախագահի և պաշտոնյաների աճյունները տեղափոխվել են Թավրիզ
11:08
«Ֆասթ Շիֆթ»-ը քննարկում է կազմակերպել ֆինանսական գրագիտության թեմայով
11:00
Իրանի նախագահի պարտականությունները կստանձնի առաջին փոխնախագահ Մոհամմադ Մոխբերը
Լուրերի օրվա թողարկում 11։00
Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջով երթևեկությունը դադարեցված է
ԱԽ քարտուղարն աշխատանքային այցով կմեկնի Կատար
10:15
Ողբերգական աղետ. Իրանի կառավարությունը ցավակցել է
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Արարատ Միրզոյանը ցավակցել է Իրանի ԱԳ նախարարի մահվան առթիվ
Իրանահայությունն ապտակ հասցրեց հակահայկական քայլեր անողներին
09:45
Իրանի կառավարությունը հրատապ նիստ է հրավիրել
Ռուս սահմանապահների տեղակայման պայմանագիրը ապօրինի է. Օրենսդիր մարմինը չի վավերացրել

Վստահ չեմ, որ Արամ Մանուկյանը ցանկանում է Վանո Սիրադեղյանի վերադարձը. Սուրեն Սիրունյան (տեսանյութ)

«Վանո Սիրադեղյանը հենց այնպես Հայաստան չի գա, եթե նրա վերադարձի համար չստեղծվեն բարենպաստ պայմաններ»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Վանո Սիրադեղյանի նախկին թիկնազորի պետ Սուրեն Սիրունյանը: Ըստ նրա՝ Հայաստանի ցանկացած քաղաքացի պետք է ունենա իրավունք՝ ապրելու իր երկրում, պետք է մեր դատարանները գործեն այնպես, որ քաղաքացին ստանալով իր պատիժը՝ գոհ մնա արդարադատությունից:

«Մթնոլորտը լավն է, բայց դա կապ չունի դատական համակարգի հետ: Եթե 2000-2008 թվականներին ուրիշ հասարակական մթնոլորտ էր, ապա 2008 թվականից հետո այլ մթնոլորտ է»,- ասաց Սիրունյանը:

Վանո Սիրադեղյանի վերադարձի համար նախաձեռնված ստորագրահավաքը, ըստ Սիրունյանի, տալու է իր արդյունքը: «Բայց Վանոն հենց այնպես չի գա, մինչև արդար դատական համակարգ չլինի»,- ասաց Սիրունյանը:

Նա նշեց, որ վերջին անգամ՝ 2000թ. ապրիլի 3-ի լույս 4-ի գիշերը ինքն է Վանո Սիրադեղյանին տանից տարել. «Ես նրան թողել եմ Սունդուկայն թատրոնի մոտ, դրանից հետո տեղյակ չեմ՝ Վանո Սիրադեղյանը երկրից գնացե՞լ է, թե՞ ոչ»: Սիրունյանի խոսքով` ինքը ապահովել է միայն այն գործընթացը, որ Սիրադեղյանը տանից դուրս գա, բայց բոլորի մոտ ստեղծվի այն տպավորությունը, թե նա տանն է: Դրանից հետո Սիրադեղյանից ոչ մի լուր չի ստացվել:

Սուրեն Սիրունյանը վստահ է, որ Վանո Սիրադեղյանը ողջ է և շարունակում է ստեղծագործել: Սիրադեղյանի նախկին թիկնազորի պետը հիշեցրեց, որ Վանո Սիրադեղյանն այն մարդն է, ում` ներքին գործերի նախարար եղած տարիներին Հայաստանում օրենքով գողեր, քրեակատարողական հիմնարկներում «զոն նայողներ» չեն եղել, վերացել են երկրում հնչող կրակոցները: Հետևաբար այդ մարդն իրավունք ունի ապրելու իր երկրում:

Սիրունյանը տեղեկացրեց, որ ինքը, որպես Սիրադեղյանի թիկնազորի պետ, երբեք չի հարցաքննվել Սիրադեղյանի դեմ հարուցված քրգործի շրջանակներում:

Հարցին` Հայ ազգային կոնգրեսն աջակցո՞ւմ է Սիրադեղյանին Հայաստան վերադարձնելու նախաձեռնությանը, և ո՞ւմ ձեռնտու չէ Սիրադեղյանի վերադարձը, Սիրունյանը պատասխանեց. «Պետք է նայել, թե ում է ձեռք տալիս, որ Վանոն վերադառնա: Արամ Մանուկյանին ձեռք տալի՞ս է, որ վերադառնա: Ես վստահ չեմ, որ Արամ Մանուկյանը շատ է ցանկանում Վանո Սիրադեղյանի վերադարձը, քանի որ ավելի քան մեկ ամիս է՝ շարժումը ձևավորվել է, իսկ ՀՀՇ վարչության անդամները դեռ տեսակետ չեն հայտնել»:

Սուրեն Սիրունյանը հիշեց Վանո Սիրադեղյանի վերջին խոսքերը. «Խնդրում եմ, որ լինեք բոլորդ միասին, երբեք ոչ մի բանի մասին չմտածեք, իմ ձեռքերը մաքուր են»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում