Հոսնի Մուբարաքը չի լքել Եգիպտոսը և շարունակում է մնալ Շարմ Ալ-Շեյխի նախագահական նստավայրում: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը` հղում անելով սեփական աղբյուրներին: Ըստ գործակալության՝ Մուբարաքն իրեն լավ է զգում:
Արաբական «Ալ-Շարք Ալ-Աուսատ»-ը հայտնում է, որ 82-ամյա նախկին նախագահը, չնայած առողջական վատ վիճակին, չի պատրաստվում լքել երկիրը և տեղափոխվել Գերմանիա՝ բուժզննության: