Թուրքական Dünya Bülteni կայքի փոխանցմամբ՝ անակնկալ այցով երեկ երեկոյան Անկարա է ժամանել ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Հալիդ Մեշալը: Վարչապետ Ռեջեփ Էրդողանն իր նստավայրում ընդունել է նրան: Հանդիպմանը մասնակցել են նաև արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն և Ազգային անվտանգության կազմակերպության (MIT) ղեկավար Հաքան Ֆիդանը:
Հանդիպման մանրամասների մասին ոչինչ չի նշվում:











































