Warner Brothers հոլիվուդյան կինոստուդիան 1 միլիոն դոլար է նվիրաբերել Կոլորադոյի Ավրորա քաղաքի կինոթատրոնում հրաձգության հետևանքով տուժածների օգնության հիմնադրամին: Այս մասին հաղորդում է FOX News-ը:
Կոլորադոյի նահանգապետ Ջոն Հիկենլուպերի խոսքով` հիմնադրամին գումարներ են (որն արդեն հասել է 2 միլիոնի) փոխանցել ինչպես մասնավոր անձինք, այնպես էլ տարբեր կազմակերպություններ:
«Գումարները կտրամադրվեն այն ընտանիքներին, որոնք դրա կարիքն ունեն` ողբերգությունից հետո վերակառուցելու համար իրենց կյանքը»,- հայտնել է նահանգապետը:
Լոս Անջելեսում բրիտանացի դերասան Քրիստիան Բեյլը, որը Բեթմենի մասին եռերգության նոր մասի գլխավոր դերակատարն է, այսօր իր կնոջ հետ այցելել է տուժածներին:
58 վիրավորներից 5-ի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր:







































