Ըստ «ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ Աժ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ, Աժ ԲՀԿ խմբակցության նախկին քարտուղար Արամ Սաֆարյանն Աժ պատգամավոր չդառնալուց հետո աննկատ կերպով սառեցրել է իր հարաբերությունները «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ:
«Ու թեև նա պաշտոնապես չի հայտարարել այդ մասին, բայց, ըստ էության, փաստացի հեռացել է ԲՀԿ-ից ու նույնիսկ չի այցելում կուսակցության գրասենյակ: «ժողովուրդ»-ի հետ ունեցած զրույցում Սաֆարյանը ո՛չ հաստատեց այդ տեղեկությունը, ո՛չ էլ հերքեց. «Ես հարցազրույց չեմ տալիս մինչև սեպտեմբեր: Եվ որևէ հարցի պատասխանելու մտադրություն չունեմ: Ամառային արձակուրդ է, ես հանգստանում եմ»:










































