Google-ը փորձում է մաքրել YouTube-ի մեկնաբանությունների հատվածը` խրախուսելով, որ օգտատերերը կայքում տեղադրեն իրենց իրական անունները:
PCWorld-ը հաղորդում է, որ երբ YouTube-ի օգտատերերը փորձում է մեկնաբանել տեսանյութի տակ, հայտնվում է պատուհան` խնդրելով, որ օգտատերը սկսի օգտագործել իր իրական անունը: Օգտատերի իրական անունը վերցվում է անձի Google+ հաշվից, քանի որ Google-ը պահանջում է, որ Google+ սոցիալական ցանցում գրանցվելու համար օգտագործեն իրենց իրական անունը:
Երբ իրական անունն օգտագործելու պատուհանը հայտնվում է, օգտատերը կարող է հրաժարվել օգտագործել իր իրական անունը: Եթե նման կերպ եք վարվում, հայտնվում է մեկ այլ պատուհան, որը խնդրում է արդարացնել որոշումը:








































