Ռասել Կրոուի լիամետրաժ ռեժիսորական դեբյուտը կլինի կատակերգակ Բիլ Հիքսի մասին կենսագրական ֆիմլը: Այս մասին հաղորդում է Starpulse կայքը:
Ի սկզբանե ենթադրվում էր, որ Կրոուն կխաղա ֆիլմի գլխավոր հերոսի դերը: Ֆիլմի սցենարը գրել է Կրոուի համադասարանցի Մարկ Ստաուֆերը: Ենթադրվում էր, որ Կրոուն ֆիլմի նկարահանումները կսկսի 2013թ-ին, քանի որ ներկա դրությամբ նա զբաղված է այլ նախագծում: Նա խաղում է Նոյի դերը Դարեն Արոնոֆսկիի Նոյան տապան ֆիլմում:
Հատկանշական է, որ այս մասին լուրեը հայտնվեցին մամուլում 2011թ-ի ապրիլին: Բայց այն ժամանակ խոսքը գնում էր «77» անվամբ ֆիլմի մասին, որի գլխավոր հերոսներ պետք է դառնային Լոս Անջելեսի երկու ոստիկան:








































