Գերմանիայի ՊՆ և ԱԳՆ դիմել են Բունդեսթագի պատգամավորներին` նոյեմբերին Բոսնիայում և Հերցոգովինիայում իրենց երկրի ռազմական առաքելությունը դադարեցնելու մասին դիմումով:
Բունդեսթագին ուղղված իրենց նամակում նախարարները նշում են, որ ԵՄ-ի` Althea- առաքելությունն արդեն ավարտվել է և առաջիկայում չեն պատրաստավում դիմել բունդեսթագ` ժամկետը երկարացնելու նպատակով:
Բոսնիայում և Հերցոգովինիայում վերջերս մնացել էին ընդամենը երեք գերմանացի զինվորներ, ընդ որում՝ նշվում է, որ գերամանցի զինվորների թիվը ԵՄ-ի Althea անվանումով այս առաքելության շրջանակներում կարող է հասնել 900-ի: Այժմ այս տարածաշրջանում Գերմանիան իրավիճակը գնահատում է » «կայուն»:








































