Saturday, 30 09 2023
Ոչինչ էլ չի ավարտվել, իրական պայքարը դեռ առջևում է․ թուրքերը միջանցք են ուզում
Ֆրանսիան՝ Իրանին Արևմուտքի հետ կապող օղակ. Թեհրանը դեմ չի լինի Սյունիքում հյուպատոսության բացմանը
Լիբանանահայերը բողոքի ակցիաները կշարունակեն, պահանջներով հանդես կգան
Դատախազությունը «Մասիս» ջրօգտագործողների ընկերության նախկին տնօրենից պահանջում է բռնագանձել 6 անշարժ գույք և շուրջ 64 մլն դրամ
Ինչո՞ւ գլխավոր դատախազը չի հետախուզում եւ կալանավորում Ադրբեջանի գեներալներին. «Ժողովուրդ»
Կմնա՞ հայություն Արցախում, թե՞ ոչ
Ի՞նչ է սա, եթե ոչ ցեղասպանություն՝ միջազգային հանրության աջակցությամբ. Արտակ Բեգլարյան
Արցախից Հայաստան է վերադարձել բռնի տեղահանված 98․929 անձ
Ֆրանսիայից ստացված բժշկական պարագաները հնարավորություն կտան հոգալ ԼՂ-ից բռնի տեղահանված 250 ծանր վիրավորների կարիքները
«Անկոտրու՜մ, լույս ժողովուրդը»․ Անահիտ Ավանեսյանը գրառում է արել
00:15
Բայդենը կշարունակի իր գործունեությունը որպես ԱՄՆ նախագահ նույնիսկ «շաթդաուն»-ի դեպքում
Ավտովթար՝ Սյունիքի մարզում. վիրավոր երեխաները տեղափոխվել են հիվանդանոց
Շամբի ջրամբարի մոտակայքում հայտնաբերվել է դի
Բնակարան վարձակալելիս ուշադիր եղեք, պահանջեք անձը հաստատող փաստաթղթեր ու նաև սեփականության վկայական
Գորիսից մեկնած ավտոբուսներն արդեն Ստեփանակերտում են
Արցախում հայտնաբերվել է ևս 2 աճյուն
22:45
Ֆրանսիան ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար 5 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել Հայաստան
«Եթե ցանկանայինք շարունակել, դժվար չէ կռահել, թե որտեղ կարող էինք լինել»․ Ալիև
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում
Մայր Աթոռն իր աջակցությունն է ցուցաբերում բռնի տեղահանված արցախահայությանը
Լոռու մարզի Մեծ Պարնի գյուղում այրվել է մոտ 500 հակ անասնակեր
Թուրքիայի ու Ադրբեջանի հետ խնդիրները պետք է լուծել առանց միջազգային հարթակների. ժամանակ ունենք
Արցախը դատարկվեց մի քանի օրում, երկու օրից հոսքը կդադարի․ անցակետը հատել է 97735 անձ
Միջանցքի հարցը կփորձեն լուծել ճնշումներով. կարևոր որոշումները ՀՀ ներքին վիճակից են կախված
ԼՂ-ից բռնի տեղահանվածներին աջակցելու համար ավելի քան 1000 կամավոր է հերթագրվել
Արցախի ՊԲ-ն մոտ երեք միլիոն զինամթերք է հանձնել․ ՌԴ ՊՆ
Քաղաքաշինության կոմիտեն պատրաստ է համագործակցել ԼՂ-ից բռնի տեղահանված մասնագետների հետ
Ժամը 20:00-ի դրությամբ Արցախից բռնի տեղահանվել է 98.625 անձ
Գեղարքունիքի մարզում կատարվել է 4234 հեկտար աշնանացան
Դանիան 1 միլիոն կրոն է հատկացրել Հայաստանին՝ Արցախից բռնի տեղահանված անձանց օգնելու համար

Օբաման և Քլինթոնը լուրջ հակասություններ են ունեցել Մուբարաքի հեռանալու վերաբերյալ

Ինչպես գրում է ռուսական Комсомольская правда թերթը` հղում կատարելով The New York Times-ին, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և պետքարտուղար Հիլարի Քլինթոնը լուրջ հակասություններ են ունեցել Եգիպտոսում տեղի ունեցող իրադարձությունների ժամանակ: Հավանաբար հենց սրանով էր պայմանավորված ամերիկյան վարչակազմի ոչ միանշանակ և հակասական գնահատականները Մուբարաքի վարչակազմի հեռանալու հնարավորությունների վերաբերյալ:

Ըստ այդմ, թերթին պարզել է դարձել, որ Օբաման շատ դժգոհ է եղել պետքարտուղարի գործողություններից, որը հաճախ վատ դրության մեջ էր դնում Օբամային: Հակասություններն առաջացել են այն ժամանակ, երբ ներեգիպտական առճակատման ամենավճռական պահին պետքարտուղարությունը բավականին փափուկ դիրքորոշում է որդեգրել, որը լրիվ հակասում էր Սպիտակ տան կողմից արտահայտված դիրքորոշմանը:

Օբամային վրդովեցրել է այն հանգամանքը, որ Ֆրենկ Վիզերը, որն իրականացնում էր միջնորդական գործունեություն` մի սեղանի շուրջ հավաքելով եգիպտական տարբեր ուժերի` փորձելով գտնել ստեղծված իրավիճակից ելքերը, Մյունխենի անվտանգության հարցերով համաժողովի ըթնացքում հայտարարել էր, որ Մուբարաքը պետք է մնա իր պաշտոնին և բարեփոխումներ իրականացնի: Բացի այդ, Քլինթոնը նույն համաժողովում ասել էր, որ անցումային փուլը բավականին երկար կտևի` հասկացնելով, որ ԱՄՆ-ն չի շտապում Մուբարաքի հեռանալու հարցում:

Օբաման, ինչպես հիշում ենք, լրիվ այլ կարծիք էր հայտնում` պահանջելով իշխանության փոխանցում շատ կարճ ժամանակահատվածում: Այս հակասությունները եզակի չեն: Նմանատիպ դեպքեր նախկինում էլ են եղել, և հիմնականում կապված են Օբամայի անվտանգության հարցերով խորհրդական Սամանտա Պաուելի և Հիլարի Քլինթոնի ունեցած հակասություններով:

Հայտնի է դարձել նաև, որ Օբաման հրահանգել է Կոնգրեսի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ջոն Քերրիին կտրուկ անդրադառնալ այս խնդրին և քննադատության ենթարկել ամերիկյան դիվանագիտությանը` Եգիպտոսի հետ կապված հարցերում ունեցած նման դիրքորոշման համար: Բացի այդ ԱՄՆ Սպիտակ տան մամուլի խոսնակ Ռոբերտ Գիբսին էլ հրահանգվել էր հստակ ներկայացնել Օբամայի կոշտ դիրքորոշումը Մուբարաքի հեռանալու վերաբերյալ:

Սակայն, նշում է թերթը, Օբաման փորձել է իրեն հանգիստ դրսևորել հրապարակային հայտարարությունների ժամանակ` հնարավորինս քողարկելով տեղ գտած հակասությունները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում