Իտալական 10 քաղաք հայտնվել է սնանկացման եզրին ու չի կարողանում կատարել բյուջետային պարտավորությունը: Այս մասին հաղորդում է իտալական La Stampa հրատարակությունը` հղում կատարելով Իտալիայի քաղաքապետարանների ասոցիացիաների նախագահ Գրիցիանո Դել Ռիոյին:
Սնանկացող քաղաքների թվում են Նեապոլը, Ռեջիո-դի-Կալաբրիան, Սիցիլիայի մայրաքաղաք Պալերմոն, Ալեսանդրիան Պյեմոնտում, ինչպես նաև մի քանի ոչ մեծ քաղաքներ:
Գրացիանո դել Ռիոյի խոսքով` տեղական բյուջեում պակասուրդի հետևանքով ամառային արձակուրդներից հետո շատ մարզերում դպրոցներ ընդհանրապես կարող են չբացվել:
Հրատարակությունը նկատում է, որ մարզերում բյուջետային պակասուրդի պատճառը ծախսերի կրճատումն է, որն անցկացնում է Իտալիայի կառավարությունը:
Իտալիայի նախարարների կաբինետը փորձում է կրճատել երկրի պետական պարտքը, որը ներկայում կազմում է 3 տրլն եվրո: