Չճշտված տեղեկությունների համաձայն` ուժային կառույցների 9 աշխատակից է զոհվել, ավելի քան 20-ը վիրավորվել են Տաջիկստանի Գորնո-Բադախշանսկի ինքնավար մարզում տեղի ունեցած հատուկ գործողության հետևանքով:
Այն ուղղված է զինված խմբավորմանը, որին կասկածում են հատուկ ծառայությունների գեներալի սպանությանն առնչություն ունենալու մեջ: Այս մասին հայտնում է CA-NEWS-ը:
Interfax գործակալությունը, հղում կատարելով իրավապահ մարմիններում ունեցած իր աղբյուրին, գրում է, որ սպանված ահաբեկիչների թիվը հստակ չէ, մարտը ներկայում շարունակվում է:
Ավելի վաղ տեղեկություն կար, որ հատուկ օպերացիայի հետևանքով ձերբակալվել էր մի քանի ահաբեկիչ: Interfax-ի աղբյուրը հայտնել էր, որ սպանվել է 5 աֆղանցի, որոնք, ենթադրաբար, «Թալիբան» շարժման անդամներ են:










































