Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանում աճել է քաղցկեղով հիվանդների քանակը: Այս մասին են վկայում պաշտոնական տվալները, ըստ որոնց՝ այս տարի Վրաստանում քաղցկեղից մահացել է 8000 մարդ:
Վերջին տարիներին Վրաստանում քաղցկեղից մահացածների քանակը տարեկան միջին հաշվարկով կազմել է 7000 մարդ, ինչի համար էլ բժիշկները հայտարարում են, որ այս տարի աճել է քաղցկեղով հիվանդների քանակը: Նրանք ընդգծում են, որ բնակիչների մեծ մասը դժվարությամբ է գնում բժշկի մոտ, երբ հնարավոր է լինում սկզբնական փուլում բուժել քաղցկեղը:
Դրա ուշացումը հանգեցնում է անխուսափելի մահվան: Մինչդեռ Վրաստանում մարդկանց մոտ քաղցկեղը սովորաբար հայտնաբերվում է երրորդ կամ չորրորդ փուլում: Վրաստանում քաղցկեղից մահացությունը գտնվում է երկրորդ տեղում՝ զիջելով միայն սրտանոթային հիվանդություններին:








































