Կարևոր փաստերը հիշելուն մեծապես օգնում է աչքերը մի քանի րոպեով փակելը: Այս մեթոդը դժվար թե կիրառություն գտնի դպրոցում, սակայն այն իրատեսական է: Հիշողությունը կարգավորելու մեթոդը առաջարկել են Էդինբուրգի համալսարանի գիտնականները և նշում են, որ ինչ-որ բան հիշելն ավելի երկար ժամանակ է խլում, քան նախկինում կարծում էին:
Սա հիշողությունը կարգավորելու ավելի հեշտ մեթոդ է, քան հիշողության զարգացման վարժությունները, ինչպիսին է, օրինակ, նոր ինֆորմացիան գույների և առարկաների հետ կապելը:
«Արթուն հանգստի» մի քանի րոպեները թույլ են տալիս, որ անհրաժեշտ ինֆորմացիան «սուզվի» հիշողության մեջ: Գիտնականների խոսքով՝ նոր ինֆորմացիա ստանալուց հետո աչքերը մի քանի րոպեով փակելը օգնում է, որ դուք այն ավելի լավ հիշեք մեկ շաբաթ հետո:
Երկու փորձերի ժամանակ, որոնց մասնակցել են 61-87 տարեկան 33 մեծահասակներ, մասնակիցներին պատմել են երկու կարճ պատմություն: Նրանցից պահանջվել է հիշել հնարավորինս շատ մանրամասներ:
Նրանց այնուհետև 10 րոպե դադար է տրվել: Մի մասը փակել է աչքերը, մյուսները համակարգով խաղեր են խաղացել:
Այնուետև մասնակիցները պատմել են պատմությունները, այն վերապատմել կես ժամ հետո և մեկ շաբաթ անց: Առավել դրական արդյունքներ են ցուցաբերել այն մասնակիցները, որոնք պատմությունը լսելուց հետո փակել են աչքերը:








































