Խորոգում (Տաջիկստանի Բադախշանսկի ինքնավար մարզի վարչական կենտրոն) սկսվել է հատուկ գործողություն ընդդեմ զինված խմբավորման, որին իշխանությունները մեղադրում են հատուկ ծառայության գեներալ Աբդուլլո Նազարովի սպանության մեջ: Այս մասին հաղորդում է «Ասիա-Պլյուս»-ը:
Պաշտոնական տեղեկատվության համաձայն` այդ խմբավորումը գլխավորում է սահմանապահ ջոկատի ղեկավարի տեղակալ, նախկին դաշտային հրամանատար Թոլիբ Այեմբեկովը:
«Ռադիո Օզոդին» («Ազատություն» ռադիոկայանի տեղական ծառայությունը) հաղորդում է, որ օպերացիային ներգրավված են նախագահական գվարդիայի, Ազգային անվտանգության պետական կոմիտեի և հանրապետության ՆԳՆ ստորաբաժանումները:
Ինչպես հաղորդում է ռադիոկայանը, բնակիչների վկայությամբ` առավոտից քաղաքի արվարձաններում լսվել են հրաձգության ու պայթյունների ձայներ:
Central Asian News-ի տվյալներով` օպերացիային ներգրավված են նաև ուղղաթիռներ: Խորոգում աշխատող պետական ծառայողները, ինչպես նկատում է գործակալությունը, այսօր աշխատանքի դուրս չեն եկել:
Հիշեցնենք, որ գեներալ-մայոր Աբդուլլո Նազարովը սպանվել էր հուլիսի 21-ին: Անհայտ անձինք կանգնեցրել էին նրա ավտոմեքենան, նրան դուրս բերել մեքենայից ու հասցրել դանակի հարվածներ:










































