Թուրքական Star թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը, պատասխանելով «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ) պատգամավոր Մեհմեդ Շանդըրի հարցին, տվյալներ է հրապարակել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) իշխանության 9.5 տարիներին եկեղեցիների վերակառուցման, վերանորոգման ու մաքրման ուղղությամբ կատարված աշխատանքների մասին:
Բոզդաղն ընդգծել է, որ 2002 թվականից սկսած՝ Թուրքիայում վերակառուցվել ու վերանորոգվել է 68 եկեղեցի, որոնց վրա ծախսվել է 17,726,302 լիրա (մոտ 9.8 միլիոն դոլար): Բոզդաղը հավելել է, որ 2002 թվականից սկսած՝ եկեղեցիներին թույլատրվել է ամեն տիպի կրոնական արարողություններ անցկացնել, և եկեղեցիներին դրամական օգնություն է ցուցաբերվել:









































