Грузия Online-ի փոխանցմամբ՝ Բրյուսելում միջգերատեսչական աշխատանքային խմբի շրջանակներում քննարկվել է ԵՄ-ի ու Վրաստանի միջև վիզային ռեժիմի ազատականացման հարցը: Այս մասին հայտնել է Վրաստանի ԱԳՆ-ը:
Վերջինիս հաղորդմամբ՝ Բրյուսելում վրացական կողմը ներկայացրել է միջգերատեսչական խմբի ղեկավար, Վրաստանի փոխարտգործնախարար Թոռնիկե Գորդաձեն: Վերջինս հանդիպել է ԵՄ-ի՝ ներքին հարցերով տնօրինության գլխավոր ղեկավար Ստեֆանո Մանսերվիսի և Եվրոպայի արտաքին գործողությունների ծառայության գլխավոր քարտուղար Պիեռ Վիմոնի հետ:
Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են վիզային ռեժիմի ազատականացման ծրագրի շրջանակներում Վրաստանի գործողությունների պլանն ու կոորդինացիան: Բացի այդ, քննարկվել է տվյալ պլանի շուրջ Վրաստանի ու ԵՄ-ի միջև երկխոսության ընթացքը:
Ազգային պլանի մշակման նպատակով այս տարվա սեպտեմբերի կեսերին ԵՄ-ի փորձագետները ժամանելու են Վրաստան, որը վրացական կողմին կօգնի մշակել այդ պլանը: Վիմոնի ու Գորդաձեի հանդիպմանը ժամանակ էլ քննարկվել են ԵՄ-ին ասոցիատիվ անդամակցության վերաբերյալ բանակցությունների հեռանկարները, այդ թվում՝ համապարփակ ազատ առևտրային գոտու ձևավորումը, ինչպես նաև Վրաստանի ներքին իրավիճակը հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ: