Monday, 15 06 2026
Օսկանյանը «պադոշ» է. ինչ երեսով է ընտրություն բառը օգտագործում
«Ուժեղ Հայաստանի» պատգամավորի 4 թեկնածուի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
Ընտրությունների լեգիտիմության հարց է առաջանում. ԿԸՀ որոշումն ապօրինի է
21:08
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 65-ի
Բաքուն «ձգտում է TRIPP-ը «Միջին միջանցք» աշխարհաքաղաքական նախագծից դուրս թողնե՞լ»
20:50
Իտալիայի վարչապետն ընդգծել է Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման անհրաժեշտությունը
Հայաստանում են անվասայլակով բասկետբոլի սպորտային բանագնացներ Ռոզ Հոլերմանը և Սթիվ Սերիոն․ ԱՄՆ դեսպանատուն
20:30
Սաուդյան Արաբիայում ակնկալում են, որ Իրանն ու ԱՄՆ-ն հաշվի կառնեն արաբական երկրների շահերը
Դատական համակարգն առաջիկայում կհամալրվի նոր դատավորներով
20:10
Եվրոպական հանձնաժողովը հույս ունի հուլիսին սկսել Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցությունները
Երևանում կգործի ամառային ստեղծագործական ճամբար՝ երեխաների և պատանիների համար
«Հեզբոլլահ»-ը հայտարարել է Իսրայելի դեմ մեկ օրում 28 մարտական ​​գործողության մասին
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը վարույթ է հարուցել Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով
Հաքան Ֆիդանը Մոսկվայում կքննարկի Ուկրաինայի, Սև ծովի և Հարավային Կովկասի հետ կապված հարցեր
Սևանում սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
19:10
Նորվեգիայի արքայադստեր որդին դատապարտվել է չորս տարվա ազատազրկման
Իրանը այլևս երբեք միջուկային զենք չի ունենա. Թրամփին հաջողվեց այն, ինչ չհաջողվեց Օբամային
18:50
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակը
Ռուսական ալիքները պետք է անմիջապես փակվեն. որքան ուշ, այնքան վատ Հայաստանի համար
Firebird-ը ևՂազախստանի կառավարությունը ստորագրել են ռազմավարական համաձայնագրեր՝ երկրում AI ենթակառուցվածքների զարգացման նպատակով
Իսրայելը ամեն կերպ կխոչընդոտի Իրան-ԱՄՆ գործարքը. իրանական հանրության մեջ ևս վստահությունը խարխլված է
Լիբանանի նախագահը հուսով է, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը վերջնականապես կավարտի Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև պատերազմը
Վանաձորում երեխան ընկել է գետը, դեպքի վայր են մեկնել փրկարարները
Բելառուսի տարածքից Ուկրաինայի դեմ «երկրորդ ճակատ կբացվի՞»
17:50
Մերձավոր Արևելքում չի կարող լինել խաղաղություն, քանի դեռ Լիբանանը կրակի մեջ է. ֆոն դեր Լայեն
Արարատ Միրզոյանն ու Յոհան Վադեֆուլը քննարկել են Հայաստան-Գերմանիա գործընկերության հարցեր
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում կիրականացվի ծառերի սրսկում
17:42
Զելենսկին հայտնել է, որ Պուտինը մերժել է իր հրավերը՝ բանակցություններ վարելու G7-ի գագաթնաժողովի շրջանակում
Վթար Բռնակոթ գյուղում. վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն
17:35
Թեհրանը համաձայնագրի ստորագրումից հետո կկարողանա նավթ վաճառել. Իրանի ԱԳՆ

Facebook-ը լոբբինգի համար ծախսել է ռեկորդային 960 հազար դոլար

2012-ի երկրորդ եռամսյակում ռեկորդային՝ 960 հազար դոլար են կազմել Facebook սոցիալական ցանցի ծախսերը ԱՄՆ Կոնգրեսում սեփական շահերի լոբբինգի համար: Այդ գումարը ռեկորդային է դարձել սոցցանցի համար լոբբինգի վրա մեկ եռամսյակում ծախսված գումարների վիճակագրությունում: Այս մասին գրում է All Things Digital-ը:

Այս տարվա երկրորդ եռամսյակում սոցիալական ցանցը լոբբինգի համար ծախսել է կրկնակի շատ, քան աշխարհի խոշորագույն տեխնոլոգիական Apple ընկերությունը, որը ծախսել է ընդամենը 470 հազար դոլար: Apple-ը, 2011-ի երկրորդ եռամսյակի համեմատ, կրճատել է լոբբինգի ծախսերը 40 տոկոսով:

Հարցերի շարքում, որոնցով Facebook-ն առաջ է քաշել իր հետաքրքրությունները, եղել են օգտատերերի, մասնավորապես անչափահասների, անձնական տվյալների պաշտպանությունը, ինֆորմացիոն անվտանգությունը և օգտատերերի պաշտպանությունը գործատուներից, որոնք պահանջում են իրենց տրամադրել իրենց էջերի ծածկագրերը:

Սոցցանցի ներկայացուցիչները կոնգրեսականների հետ քննարկել են նաև օնլայն գովազդին, սոցցանցի էներգաարդյունավետ աշխատանքին, մտավոր սեփականության պաշտպանությանը և ֆոնդային բորսա դուրս գալուց հետո շուկայում աշխատանքների կազմակերպմանն ու ինտերնետ-արդյունաբերությանը վերաբերող մի շարք այլ հարցեր:

Նշենք, որ 2011-ի երկրորդ եռամսյակի տվյալներով՝ Facebook-ը զգալիորեն ավելացրել է լոբբինգի ծախսերը: 2011-ի նշված ժամանակահատվածում ընկերությունը ծախսել էր 1,35 միլիոն դոլար:

Սակայն, ինչպես երևում է, Facebook-ը 4 անգամ ավելի քիչ է ծախսել լոբբինգի վրա, քան Google ընկերությունը: Ինտերնետ հսկան այդ նպատակով 2012-ի երկրորդ եռամսյակում ծախսել է 3,92 միլիոն դոլար՝ ավելացնելով ծախսերը 90 տոկոսով՝ անցած տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ։

Google-ը կոնգրեսականների հետ քննարկել է ինտերնետ գովազդի շուկայի կարգավորմանը, մրցակցության պահպանմանը, օգտատերերի տվյալների պաշտպանությանը, արտոնագրային իրավունքների կարգավորմանը վերաբերող հարցեր:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն, ԵՄ-ն ու մի շարք այլ երկրներ Google-ի հասցեին ասել էին, թե այն կիրառում է աշխարհում խոշորագույն իր որոնողական համակարգը՝ առաջ տանելու համար իր սեփական ծառայությունները՝ վնաս հասցնելով շուկայի մյուս անդամներին, ինչպես նաև իր արտոնագրերով սահմանափակելով մրցակցությունը օնլայն գովազդի շուկայում:

Լոբբինգի համար ծախսված միջոցներով առաջատար ամերիկյան մյուս ՏՏ ընկերությունների թվում են Hewlett-Packard-ը (2,12 մլն դոլար), Microsoft-ը (2 միլիոն դոլար), Oracle-ը (1,47 մլն դոլար) և IBM-ը (1 մլն դոլար):

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում