Ռուսական բեռնատար տիեզերանավը, որը 1 օր առաջ անջատվել էր միջազգային տիեզերակայանից, այսօր պետք է կրկին միանար ուղեծրային այդ համալիրին: Սակայն միացումն անհաջող է անցել, և ստեղծվել է արտակարգ իրավիճակ: Այս մասին տեղեկացնում է Россия հեռուստաընկերությունը:
Թռիչքների կառավարման կենտրոնից տեղեկացնում են, որ երբ «Պրոգրես Մ-15Մ» տիեզերանավը փորձել է մոտենալ կայանին, ազդանշան է ստացվել հնարավոր բախման մասին, և «Կուրս» անվանումը կրող համապատասխան համակարգը նավը հեռացրել է կայանից: Այժմ խորհրդակցություն է ընթանում և քննարկվում է, թե արժե՞ արդյոք նավը միացնել կայանին: Դրական որոշման դեպքում, եթե, իհարկե, բավարարի վառելանյութը, միացումը տեղի կունենա հուլիսի 28-ին:







































