ԿԺԴՀ-ն վերջին ամիսների ընթացքում մի քանի հարձակողական ուղղաթիռներ է տեղակայել Հարավային Կորեայի հետ սահմանին:
Ինչպես հաղորդում է հարավկորեական աղբյուրը, 2012թ-ից սկսած` ԿԺԴՀ-ն գրեթե 20 ուղղաթիռներ է տեղակայել երկու կայաններում, որոնք տեղակայված են հարավկորեական Պեննենդո կղզու մոտակայքում: Ուղղաթիռները հագեցած են ականանետերով և հրթիռային սարքավորումներով:
Հարավային Կորեան, իր հերթին, կարող է ետ մղել հարձակումները «երկիր-օդ» կարգի հրթիռներով: Քննարկվում է նաև սահմանամերձ շրջանում կործանիչների տեղակայման հարցը, եթե սահմանին ուղղաթիռների թիվը մեծանա:







































