Ինչպես հաղորդում է ВЗГЛЯД-ը, Վրաստանի եւ Հարավային Օսիայի պատվիրակությունները մեկ տարվա դադարից հետո վերականգնել են բանակցությունները` նախադեպերի կանխարգելման և դրանց նկատմամբ մեխանիզմների մշակման ուղղությամբ: Ինչպես հաղորդել է Ռուսթավի-2-ը, բանակցությունները անց են կացվում Էնգնեթի բնակավայրում: ВЗГЛЯД-ը գրում է, որ Հարավային Օսիան որոշում է կայացրել վերականգնելու իր մասնակցությունը բանակցություններում, որոնք անց են կացվել միջազգային միջնորդների հետ 2008թ. պատերազմից հետո: Հիշեցնենք, որ բանակցություններին մասնակցում են ԵՄ-ն, Ռուսաստանը եւ ԵԱՀԿ-ն: