Հայտնի շվեյցարական Audemars Piguet ժամացուցային բրենդը հավաքածու է թողարկել ի պատիվ արգենտինացի հայտնի ֆուտբոլիստ Լիոնել Մեսսիի: Ընկերությունը Արգենտինայի հավաքականի ավագի հետ համագործակցում է արդեն երկու տարի: Ինչպես և նախատեսվում էր` ժամացույցները սովորական չեն:
Թողարկվել է հազար հատ ժամացույց, որոնք ներկայացված են երեք մոդելներով: Դրանցից մեկը պատրաստված է չժանգոտվող պողպատից, մյուսը` վարդագույն ոսկուց, իսկ երրորդը` պլատինից: Ժամացույցի սլաքները սպիտակ ոսկուց են:








































