Սիրիայի Ազատ բանակի ապստամբները հայտարարել են երկրի երկրորդ խոշորագույն քաղաքի` Հալեպի կենտրոնում մի քանի թաղամասեր գրավելու մասին: Նրանց առաջնորդ, նախկին գնդապետ Աբդել Ջաբար Ալ-Օքեյդին հայտարարել է, որ ապստամբները սկսել են «Սիրիայի տնտեսական մայրաքաղաքի ազատագրման» օպերացիան: Այս մասին հաղորդում է Itar-Tass-ը:
«Նահարետ» լրատվական գործակալության փոխանցմամբ` Սալահեդին, Շաար, Մասակին-Հանանու, Տարիկ-էլ-Բեբ և Շեյխ Նաջար շրջանների համար ներկայում կատաղի մարտեր են ընթանում: Կառավարական ուժերը հրետակոծում են գրոհայինների դիրքերը:










































