Ստամբուլում հուլիսի 24-ին կանցկացվի իրանական միջուկային խնդրի շուրջ բանակցությունների հերթական փուլը, որին կմասնակցեն Թեհրանի և Եվրամիության ներկայացուցիչները: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Արևմտյան երկրները մեղադրում են Թեհրանին միջուկային զենք ստեղծելու փորձերի մեջ: Իրանը բազմիցս հայտարարել է, որ միջուկային ծրագիրը կրում է բացառապես խաղաղ բնույթ:








































