Չինաստանի 17 շրջաններում հուլիսի 20-ից փոթորկի և հորդառատ անձրևների զոհ են դարձել 95 մարդ, 45 մարդ համարվում են անհետ կորած, այս մասին երկուշաբթի օրը տեղեկացրել է Синьхуа գործակալությունը Չինաստանի քաղաքացիական գործերի նախարարության վկայակոչությամբ:
Վատ եղանակի պատճառով տուժել է երկրի 264 շրջանների 6,23 մլն բնակչությունը. 567 հզ տեղահանվել են նախապես:
Զոհերի առավել մեծ քանակ գրանցվել է Պեկինում, որտեղ զոհվել է 37 մարդ: Մայրաքաղաքի հարևանությամբ գտնվող Խեբեում վատ եղանակը խլել է 17 մարդու կյանք, 21 մարդ համարվում է անհետ կորած: Հարավչինական Սիչուան նահանգի իշխանությունները տեղեկացրել են ութ զոհվածների և երկու անհետ կորածների մաիսն: Յուննան նահանգում վեց մարդ զոհվել է, իսկ չորսը անհետ կորել են: Իսկ հինգ զոհերի մասին հայտնել են Չունցին քաղաքի կենտրոնական ստորաբաժանումից: Շանսիի նահանգում չորսը զոհվել են և մեկը անհետ կորել է: Երեք մարդ զոհվել է Ներքին Մոնղոլիայի ինքնավար մարզում: Շենսի նահանգում վատ եղանակի զոհ են դարձել երեք մարդ, իսկ տասնչորսը համարվում են անհետ կորած:
Տեղատարափը և ամպրոպը ոչնչացրել են 29 հզ տուն և վնասվել են ևս 55 հզ կառույցներ:
Երկրի իշխանությունները արտակարգ օգնություն են ցույց տալիս տուժած բնակչությանը:
Տարվա սկզբից բնության աղետների հետևանքով` քամիներ, կարկուտներ, ջրհեղեղ, սողանքները, Չինաստանում տուժել են 110 մլն մարդ, զոհվել են 680 մարդ, իսկ անհետ կորած են համարվում երկրի 137 բնակիչներ:










































