Թայվանում գտնվող գործարանում սկսվել է Apple-ի այդքան շատ սպասված iPhone 5-ի բաղադրիչ մասերի արտադրությունը: Հիշեցնենք, որ ակնկալվում է, որ սարքը կհանվի վաճառքի վաղ աշնանը:
DigiTimes-ի հաղորդմամբ, ընկերության հիմնական մատակարարներից Pegatron-ն արդեն սկսել է սմարթֆոնի արտադրությունը:
Ավելի ուշ այս տար ընկերությունը նաև կսկսի աշխատել ավելի փոքր iPad-ի արտադրության վրա: Նոր սմարթֆոնի մասին դեռևս հստակ տեղեկություններ չկան: Հայտնի է սակայն, որ այն կունենա ավելի բարակ էկրան, քան նախորդ տարբերակները:










































