ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունը երկուշաբթի օրը անհանգստություն է հայտնել այն կապակցությամբ, որ Սիրիան կարող է քիմիական զնեք կիրառել, հաղորդում է Reuters գործակալությունը:
«Դատապարտելի կլինի, եթե Սիրիայում որևէ մեկը զանգվածային ոչնչացաման զենք կիրառի»,- գործակալությունը մեջբերում է ՄԱԿ գլխավոր քարտուղարի խոսքերը, ով այժմ այցով գտնվում է Սերբիայում:
Ավելի վաղ երկուշաբթի օրը սիրիական ԱԳՆ ներկայացուցիչ Ջիխադ Մակդիսին Դամասկոսում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել էր,որ իր երկիրը կարող է քիմիական զենք օգտագործել օտարերկա ռազմական միջամտության դեպքում:
Մակդիսին նշել է, որ քիմիական զենքը երբեք չի օգտագործվի խաղաղ բնակչության դեմ: Նրա խոսքերով՝ Սիրիայում քիմիական զենքի պահեստները վերահսկողության տակ են և պահպանվում են սիրիական բանակի կողմից:










































