Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը ներկայացրեց իր ղեկավարած նախարարության 2011թ. գործունեության գերակայությունները: Որպես առաջին գերակայություն նա նշեց Իրան-Հայաստան բարձր լարման էլեկտրական գծի կառուցումը, որի աշխատանքները, ըստ նախարարի, «գործնական փուլ» կմտնեն այս տարի:
Այս տարի նախապատրաստական աշխատանքները կավարտվեն և կսկվեն շինարարական աշխատանքներ նաև Մեղրիի ՀԷԿ-ում: Մյուս գերակայությունն է Իրան Հայաստան գործող էլեկտրական գծի շարունակության կառուցումը դեպի Վրաստան: Որպես չորրորդ գերակայություն նախարարը նշեց Հրազդանի 220 վոլտ լարման գծի վերակառուցումը, այնուհետև` Ատոմակայանի նոր էներգաբլոկի կառուցումը և Իրան-Հայաստան նավթատար խողովակի կառուցումը:
Նախարարի խոսքով, ապրիլին ՀՀ-ում տեղի կունենա կոնֆերանս, որին կմասնակցեն Ատոմակայանի նոր էներգաբլոկով հետաքրքրվող ներդրողները: Ինչ վերաբերում է Իրան-Հայաստան նավթատար խողովակին, ապա նախարարի խոսքով, իրենք հույս ունեն դրա շինարարությունը սկսել հենց այս տարի` նախապատրաստական աշխատանքներն ավարտելուց հետո:








































