ԿԺԴՀ Սեղանի թենիսի հավաքականի մարզիչները բացասաբար են արձագանքել հարավկորեացի ֆոտոլրագրողների` մարզիկների մարզումների մի շարք լուսանկարներ անելու փորձին:
Լոնդոնում խաղերի բացվելուց առաջ ԿԺԴՀ-ի թենիսիստները մարզվում են ExCeL South Arena-ի սրահում, որտեղ հուլիսի 28-ից օգոստոսի 2-ը տեղի կունենան օլիմպիականների մրցույթները: Ինչպես հաղորդում է նորությունների գործակալությունը, երբ լուսանկարիչները սկսել են նկարել մարզիկներին, հավաքականի պաշտոնական դեմքերը նրանց վրա սրբիչներ են նետել և սկսել են գոռգոռալ. «Չփորձե՛ք լուսանակարել: Ինչո՞ւ դուք՝ կորեացիներդ, չեք հասկանում հարազատ լեզուն: Դուք չպետք է մեզ նկարեք մինչև մրցաշարի սկսվելը: Եթե դուք ուշքի չգաք, մենք ձեռքներս ծալած չենք նստի»-,- հայտարարել է նրանցից մեկը:
Պաշտոնապես օլիմպիականների բոլոր մարզումները բաց են մամուլի համար: Սակայն երբ հարավային կորեացիները բողոքել են կազմակերպչական հանձնաժողովին, նրանց ասել են, որ լրագրողները պետք է հարգեն հյուսիսային կորեացիների ցանկությունը, որոնք չեն ուզւոմ իրենց լուսանակարել:
Լոնդոնում Օլիմպիական մրցումներում սպորտի 11 տեսակներում՝ ներառյալ սեղանի թենիսը, նետաձգությունը և ծանր ատլետիկան, կմասնակցեն 51 հյուսիսկորեական մարզիկներ:











































