Հաննովերի դատախազությունը սկսել է նոր հետաքննություն ԳԴՀ-ի նախկին նախագահ Քրիստին Վուլֆի նկատմամբ: Այս մասին գրում է dpa-ն` հղում կատարելով Ներքին Սաքսոնիայի ֆինանսների նախարար Հարթմուտ Մյոլրինգին:
Դրա համար պատճառ է դարձել 2007թ. Բունդեսրատում քվեարկությունը, երբ ընդդիմության կարծիքով՝ Վուլֆը ստիպել է Ներքին Սաքսոնիայի ներկայացուցիչններին լոբբինգ իրականացնել բիզնեսի իր ընկերների օգտին: Անձամբ Վուլֆն այդ ժամանակ եղել է դաշնային հողի վարչապետը:
Այդ կասկածները ծագել են ներկայում՝ հուլիսին Hannover Rueck ապահովագրական ընկերությանն նամակի պատճառով` ուղղված Ներքին Սաքսոնիայի ֆինանսների նախարարությանը:
Նամակում տեղեկություններ կային, որ դաշնային հողը 2007թ. քվեարկել է այդ ընկերության շահերի շրջանակում:
Բունդեսրատում այդ ժամանակ քվեարկության էր դրվել Բավարիայի հայցը` ապահովագրական հարկերը չեղյալ հայտարարելու համար: Ներքին Սաքսոնիայի կառավարությունը որոշել էր հանդես գալ այդ առաջարկության դեմ, սակայն դաշնային հողի ներկայացուցիչներն աջակցել էին բավարական հայտին, գրում է The Financial Times Deutschland-ը:











































