«Շիրակ Կենտրոն» ՀԿ-ի փոխանցմամբ` 24 տարի շարունակ տնակներում մի կերպ պատսպարված գյումրեցի հարյուրավոր անօթևան ընտանիքների նոր բնակարան ունենալու երզանքը այդպես էլ չի իրականանա:
Բանը նրանում է, որ ներկայումս Գյուրիում բնակբաշխման գործընթացը իրականացնող հանձնաժողովը հարյուրավոր ընտանիքների տարբեր պատճառներով չի ճանաչել որպես շահառու:
Տասնյակ ընտանիքներ թեև կշարունակեն մնալ երկրաշարժի հետևանքով անօթևան ընտանիքների հերթացուցակում հաշվառված, սակայն նրանց բնակարան ստանալու մասին դիմումները մերժվել են: Նման իրավիճակում հայտնված ընտանիքները հիմնականում հայտնվել են անելանելի վիճակում:








































