Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի պատիժների իրականացման և իրավական օգնության նախարարությունը հրապարակել է քրեակատարողական համակարգում ազատազրկում կրող բանտարկյալների մասին վիճակագրական տվյալներ:
Նախարարության կայքում նշված է, որ քրեական իրավունքի ազատականացման ֆոնին նկատվում է բանտարկյալների թվաքանակի նվազման միտում: Ակտիվորեն սկսել են օգտագործվել այլընտրանքային պատժամիջոցները, ինչպիսին հասարակական օգտակար աշխատանքն է, ներդրվել է պայմանական երկարաժամկետ ազատարձակման համակարգ, իրականացվել են օրենսդրական փոփոխություններ:
2012 թվականի հուլիսի 1-ի դրությամբ՝ քրեակատարողական հիմնարկներում գտնվում է 23,404 բանտարկյալ, ինչը 710-ով պակաս է՝ համեմատած նախորդ տարվա հետ:






































