Thursday, 11 06 2026
Որևէ գաղտնի օրակարգ չունենք․ կողքից մեզ հետևող ցանկացած աչք միայն օգուտ է բերելու․ Փաշինյան
12:10
Բահրեյնում Իրանի հարձակման հետևանքով երեխա է վիրավորվել
Ո՞ր կետում կարող էին միավորվել Կրեմլի, Հայաստանում նրա կրեատուրայի և Ադրբեջանի շահերը
Ռազմավարությունը սեպագիր արձանագրություն չէ, մենք պետք է այն ճկուն պահենք, որ զարգանա․ վարչապետ
11:50
2025-ին տեղահանվածների թիվը նվազել է, բայց երկարաժամկետ փախստականների ճգնաժամը շարունակվում է. UNHCR
Կրթություն, աշխատանք, բարեկեցություն․ պետությունն աջակցելու է այս առանցքով առաջնորդվող մարդուն
ԸԸՀ նստավայրերում շարունակվում են վերահաշվարկի աշխատանքները
Շաբաթն ուրբաթից շուտ եկավ․ շուկաների դիվերսիֆիկացման ուղղությամբ աշխատանքն արդյունք է տալիս
11:30
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանին աջակցող ընկերությունների դեմ
Պետք է հաշվի առնենք՝ ընտրակաշառքի մեծ ծավալներն ավելացրել են և ավելացնելու են սպառումը․ Փաշինյան
Ընկերությունը ներմուծել է լիցենզիայում չներառված 48 հզր կգ մսամթերք. պետությանը պատճառված 13.8 մլն դրամի վնասը վերականգնվել է
11:10
ԻՀՊԿ-ն հայտարարել է Հորդանանում ամերիկյան կործանիչներ թիրախավորելու մասին
Չկա աշխարհում սերտիֆիկատ, որին մեր արտադրանքը չի համապատասխանում․ Պապոյան
Գեղադիրում անասնակեր է այրվել․ հրշեջ-փրկարարները մարել են հրդեհը
10:50
Հռոմի պապի օրհնությամբ բացվել է Բարսելոնայի Սագրադա Ֆամիլիա տաճարի նոր աշտարակը
Վերածննդի այգում կստեղծվի «Բեզոարյան այծ» թեմատիկ յուրահատուկ մանկական խաղահրապարակ
10:30
ԱՄՆ Կոնգրեսում երկկուսակցական բանաձև է ներկայացվել, որով Ադրբեջանին կոչ է արվում ազատ արձակել բոլոր հայ գերիներին
Լոռու մարզում երկու մոլորված քաղաքացի է հայտնաբերվել
10:10
Քուվեյթը հայտնել է օդային թիրախների ոչնչացման մասին
Ոչ բոլորն են հասկացել, որ հունիսի 7-ին Հայաստանը հաղթեց. սա հաղթանակ էր Կրեմլի նկատմամբ
09:50
ՌԴ նախագահի ներկայացուցիչը հայտնել է հունիսին ԱՄՆ նախագահի բանագնացների հետ հանդիպման մասին
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Երևան-Բրյուսել հարաբերությունները կարող են նույնիսկ հետդարձ ունենալ, եթե չլինի ռուսական գործոնը
Իրաքի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
09:10
Կանադան մինչև 16 տարեկանների համար սոցիալական մեդիան արգելելու օրենսդրական նախաձեռնություն է ներկայացրել
Ռուսաստանը Հայաստանի հետ «բազառից» առաջ բարձրացնում է խաղադրույքը
08:50
Թրամփը ներկա չի լինի ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում ԱՄՆ-ի առաջին հանդիպմանը
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
08:30
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է անում դադարեցնել կրակը Մերձավոր Արևելքում
Ընդգծվել է բոլոր քաղաքակրթությունների և մշակույթների ներդրումը համամարդկային ժառանգությանը` կարևորելով բազմազանության ընկալումը որպես միջազգային համագործակցության հիմք

Տարոն Մարգարյանը հյուրընկալել է «Արի տուն» ծրագրի շրջանակում Երևանում գտնվող պատանիներին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է «Արի տուն» ծրագրով օրերս Երևան ժամանած սփյուռքահայ պատանիներին, ովքեր Երևանի քաղաքապետարան էին այցելել ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ուղեկցությամբ:

««Արի տուն» ծրագրի շրջանակում արդեն շատ պատանիներ են այցելել իրենց պատմական հայրենիքի մայրաքաղաք՝ համայն հայության մայրաքաղաք, ու, վստահ եմ, սիրել են Երևանը: Թեկուզ կարճ ժամանակով հյուրընկալվելով ու ապրելով հայրենիքում, կարծում եմ հասցրեցիք համոզվել, որ ամենից հարազատ վայրն աշխարհում հենց հայրենիքն է, հայրենի հողը: Կարծում եմ, որ տուն դառնալուց հետո սկսելու եք հաշվել օրերը, թե երբ եք կրկին գալու Հայաստան։ Այդ հարցում, վստահաբար, իրենց դերակատարումն են ունեցել նաև ձեզ հյուրընկալող ընտանիքները, ովքեր փոխանցել են ձեզ հայրենիքի սերն ու ջերմությունը: Կարող եք վստահ լինել, որ հայրենիքը՝ Երևանը, միշտ սպասում է ձեզ»,- ողջույնի խոսքում նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Ավելի քան 200 երեխաները Հայաստան են եկել ընթացիկ տարվա ծրագրի հինգերորդ փուլով և 20 օր անցկացնելու են հյուրընկալ ընտանիքներում: ՀՀ Սփյուռքի նախարարի խոսքով տարեցտարի ընդլայնվել է մասնակիցների աշխարհագրությունը և այս տարի արդեն Երևան են ժամանել երեխաներ՝ Հայկական սփյուռքի բոլոր համայնքներից:

«Խորին շնորհակալությունս եմ հայտնում Երևանի քաղաքապետարանին ու Երևանի վարչական շրջանների աշխատակազմերին, որ այսքան սիրով կազմակերպել են մեր երեխաների տունդարձը հայրենիք: Անցնող 4 տարիների ընթացքում Երևանն է եղել այն հիմնական տունը, ուր եկել են մեր երեխաները, հիացել, զարմացել են Երևանով»,- նշել է Հրանուշ Հակոբյանը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ քաղաքապետարանում հյուրընկալված բոլոր երեխաները ստացել են Երևանի մասին տպագիր հուշանվերներ և հանդես են եկել իրենց պատրաստած մշակութային փոքրիկ ծրագրով: Այնուհետև երեխաները այցելել են Երևան քաղաքի պատմության թանգարան:

«Արի տուն» ծրագրով Երևան ժամանած՝ Մոսկվայի Լազարյան եղբայրների անվան դպրոցի տնօրեն Սեդա Գալոյանը հյուրընկալության համար շնորհակալություն է հայտնել Երևանի քաղաքապետին և նվիրել «Մոսկվայի մանկավարժների դինաստիայի պատմությունը» գիրքը, որում պատմվում է նաև հայազգի մանկավարժ ընտանիքների մասին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում